Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) կընթանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսն մեղադրյալների գործով հերթական նիստը, որը կնախագահի դատավոր Աննա Դանիբեկյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մտադիր են կայանալիք նիստի ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Այս մասին նախորդ դատական նիստի ընթացքում հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագծով։