Վլադիմիր Պուտինը վավերացրել Է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Այս մասին հայտնում է РИА Новости -ին:
Վլադիմիր Պուտինը կոնվենցիան խորհրդարան է ներկայացրել դեռևս հուլիսին։ Պետդուման այն վավերացրել է սեպտեմբերի 19 -ին, իսկ Դաշնային խորհուրդը՝ սեպտեմբերի 25-ին:
Կոնվենցիան կարգավորում է նավագնացության ռեժիմը և Կասպից ծովի ջրային տարածքի համատեղ օգտագործման կարգը։
Կոնվենցիայում հստակեցվում են տարածքային ջրերի և ձկնորսական գոտիների սահմանները, Կասպից ծովի ընդերքի հատվածների տարանջատումը, ստորջրյա մալուխների և խողովակաշարերի կառուցման պայմանները և առափնյա պետությունների համագործակցության այլ հարցեր:
Դաշնային օրենքի բացատրական գրության մեջ ասվում է, որ կոնվենցիան պետք է ավելի կայուն և կանխատեսելի դարձնի տարածաշրջանի գործընկերների հարաբերությունները, որի արդյունքում անվտանգության, տրանսպորտի, ձկնորսության, հետախուզության և ածխաջրածինների արտադրության ոլորտում համագործակցության ընդլայնման պայմանները ավելի բարենպաստ կդառնան։
Նշենք, որ Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ղեկավարների կողմից։