ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Երևան՝ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին։Այցի շրջանակներում Վլադիմիր Պուտինը առանձին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հիշեցնենք, ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին Երևանում:
Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով արդեն իսկ Հայաստան են ժամանում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։