Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հետ մեկտեղ ամերիկյան արտադրության Patriot հրթիռային համալիրներ գնել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը․
«Ես նրանց առաջարկ եմ արել՝ ասելով, որ մենք կարող ենք ձեզնից Patriot գնել C-400- ի գնմանը զուգահեռ»,-հայտարարել է Էրդողանը ։
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ Թրամփն իրեն առաջարկել է համատեղ մշակել այդ հարցը։
Ընդ որում, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին պատկանող հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին Անկարայի մասնակցության հարցը վերջնականապես լուծված է։