ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին։
«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»,- ասել է Սասուն Միքաելյանը՝անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականին:
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը» հայտարարությանը՝ Սասուն Միքայելյանը նշել է.
«Բոլորս պետք է սթափվենք»:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Վանեցյանը ուսադիրները «աղբամանն է նետել», Միքայելյանը նշել է, որ ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի և որ ինքն էլ է ուսադիր կրել: