Երեկվանից լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են տեղեկատվություն այն մասին, որ հաջորդ պաշտոնանկությունը վերաբերում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանի կողմից:
Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը Հայաստանի Հանրապետության ոստիպանապետ էր նշանակվել
2018 թվականի մայիսի 10-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: