ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 18-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հերքել է իր հրաժարականի մասին վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը:
«Նման բան չկա։ Այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել»,-ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ տարաձայնություն ինքը չունի։
Տոնոյանը զերծ մնաց ԱԱԾ տնօրենի հրաժարականը մեկնաբանելուց՝ նշելով, որ դա Վանեցյանի անձնական որոշումն էր, և որ Վանեցյանը ժամանակի ընթացքում կմեկնաբանի իր որոշումը: Լրագրողների դիտարկմանը, թե Վանեցյանի հրաժարականը վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների հետևանք էր, պաշտպանության նախարարը պատասխանեց, որ պաշտոնանկություններն առանց պատճառի չեն լինում ։
Դավիթ Տոնոյանը անդրադարձել է նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասնի լուրերին՝ նշելով. «Նման տեղեկատվություն չունեմ, բայց ամեն դեպքում այդ թեմայով որևէ քննարկում Ազգային Անվտանգության խորհրդում չի եղել»: