Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի նկատամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր ԱԱԾ-ն։
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։