ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է 2020-2022թթ. համար գիտական և կրթական ոլորտում երկու երկրների քննչական կոմիտեների միջև համագործակցության ծրագիր:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահն էլ իր հերթին նշել է, որ երկու երկրների քննչական կոմիտեների միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացումը նպաստում է երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման։