Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես նշվում է․
«Հարգելի Էմոմալի Ռահմոն,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Անկասկած, Տաջիկստանի ժամանակակից պատմության այս նշանակալի օրը երկրի կյանքում արմատական վերափոխումների սկիզբ դրեց, նախանշեց միջազգային համագործակցության առաջնահերթությունները»:
Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև եղած բարեկամական հարաբերությունները կնպասեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը և բարգավաճմանը։
Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի նախագահին մաղթել է քաջ առողջություն և բարեկեցություն, իսկ բարեկամ երկրի ժողովրդին բարօրություն։