ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշում է ․
« Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում:
Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին եւ խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է », – նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքերով, առաջարկի աննախադեպությունը կայանում է նրանում , որ կառավարությունում քննարկում են շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերդարձնելու հնարավորությունը։
Վարչապետն ընդգծել է, որ առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողներն այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ:
«Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»: ,- նշել է վարչապետը