ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած պատվիրակությունն խումբն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ՌՔԿՊ և էկոլոգիայի անվտանգության հարցերով աշխատանքային հանդիպմանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Մոսկվայում կլինի սեպտեմբերի 4-6-ը։ Այս իրականացվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն։