Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Հանդիպման ընթացքում Ալիևն ու Պատրուշևը քննարկվել են ռուս-ադրբեջանական փոխգործակցության, անվտանգության, տնտեսական համագործակցության, մշակութային և հումանիտար կապերի զարգացման, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում համագործակցության հարցեր:
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Նիկոլայ Պատրուշևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։
Նիկոլայ Պատրուշևն ու Ռամիլ Ուսուբովը քննարկել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հետ, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հարցեր։