Թուրքիան կարտահանի «Songar» անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հաղորդում է Trend-ը: Թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը կարտահանվի տարածաշրջանի երկրներ, ինչպես նաև արաբական մի շարք պետություններ:
ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ «Songar» մարտական անօդաչուների առաջին խմբաքանակը շուտով կմատակարարվի Թուրքիայի զինված ուժերին:
Նշվում է, որ թուրքական ASISGUARD ընկերության մշակած փոքրաչափ ԱԹՍ-ները համալրված են ավտոմատ կառավարման զենքով և կարող են ավիառումբներ կրել:
ASISGUARD-ի երկու մշակումները՝ «Salgur» միկրոդրոնը և «Songar» հարվածային ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են Ստամբուլի պաշտպանական արդյունաբերության IDEF-2019 14-րդ միջազգային ցուցահանդեսում:
Անօդաչու սարքերը կարող են առաջադրանքներ իրականացնել մինչև 10 կմ հեռավորության վրա և բարձրանալ մինչև 2800 մետր բարձրության վրա: