ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հաստատել է այն լուրը, որ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործն այսուհետ կքննվի ԱԱԾ-ում:
Արևիկ Խաչատրյանը նշել է, որ Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու:
Գագիկ Խաչատրյանի՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով:
Նշվում է, որ պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: