Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասել է 15-ի: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի գրառման՝ զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների:
ՀՀ վարչապետի գրառման համաձայն՝ զորամասերում սննդի մատակարարման գործընթացը շարունակվելու է հետևողականորեն և մինչև վերջ։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն մտադիր է փոփոխել զորամասեր սննդի մատակարարման կազմակերպման շղթան՝ այդ ծառայությունը պատվիրակելով մասնավոր ընկերությունների: