ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Էլեն Լորդն օգոստոսի 27-ին անդրադարձել է ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների հարցում Անկարա-Վաշինգտոն ճգնաժամային հարաբերություններին:
Փոխնախախարը նշել է, որ Թուրքիան վերջնականապես դուրս կգա F-35-երի ծրագրից 1 տարի հետո։ Մինչև 2020թ. թուրքական ընկերությունները կշարունակեն մասեր արտադրել F-35-երի համատեղ արտադրության ծրագրի շրջանակներում:Փոխնախարարը հիշեցրել է, որ Թուրքիային պատկանող F-35-երը դեռևս գտնվում են Արիզոնա նահանգի ռազմաբազայում։
Լորդի դիտարկմամբ՝ F-35-երի ճգնաժամը չի անդրադառնալու Թուրքիա-ԱՄՆ ռազմական հարաբերությունների այլ ոլորտների վրա․ «Թուրքիան մեզ համար և՛ ռազմավարական դաշնակից է, և՛ ռազմավարական գործընկեր է»,-ասել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիան պաշտոնապես հեռացվում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրման ծրագրից՝ ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։