Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինայանը հանդիպում է ունեցել «RyanAir» ավիաընկերության ներկայացուցիչների հետ:Հանդիպման ընթացում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զբոսաշրջության զարգացումը մեր գերակա ուղղություններից է, և ինքը կարևորում է ՀՀ ավիացիոն շուկայում այս բնագավառը ներկայացնող առաջատար ընկերությունների ներգրավումը:
«RyanAir»-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին նշել է, որ իրենք ցանկություն ունեն մոտ ապագայում մուտք գործել հայկական շուկա և այս պահին բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ողջունում է ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունն ու պատրաստակամություն է հայտնել աջակցել: