Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ։
Արմեն Սարգսյանը կայցելի նաև Թեյդե աստղադիտարան: