ՀՀ կառավարությունը օգոստոսի 1-ի նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ ՊՆ զորանոցային ֆոնդի հաշվեկշռում հաշվառված Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21,57 հա հատուկ նշանակության հողատարածքը ՊՆ զորանոցային հաշվեկշռից հանելու և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հատկացնելու որոշմանը։
Հողատարածը հատկացվում է Գյումրիում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատան կառուցման համար։
Նշենք, որ Մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը կրճատելու նպատակով ավտոմեքենաների մաքսազերծման կենտրոնը Երևանից Գյումրի է տեղափոխվում։ Նմանատիպ կենտրոն նախատեսվում է ստեղծել նաև Հանրապետության հարավային հատվածում՝ Սիսիանում։