Ուկրաինական դատարանի որոշմամբ կալանավորվել է Nika Spirit ռուսական լցանավը՝ խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերով հանդերձ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր ռազմական դատախազ Անատոլի Մատիոսը։
Մատիոսն ընդգծել է, որ ուկրաինական դատարանը ստուգել է զինվորական դատախազների և Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննիչների գործողությունների օրինականությունը, ինչպես նաև նրանց կողմից օրենքի պահանջների կատարումը հուլիսի 25-ին ռուսական լցանավի խուզարկության ժամանակ:
Պաշտոնյան ընդգծել է, որ ուկրաինական օրենսդրությունը չի նախատեսում հյուպատոսի կամ դիվանագիտական հաստատության ներկայացուցչի թույլտվության կամ համաձայնության ստացում Ուկրաինայի տարածքում ծովային կամ գետային տրանսպորտի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելու համար: