Արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերը կանցկացվեն 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում: Այս առիթով առանձին որոշում է կայացվել, հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Հաղորդվում է՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ նախագահությունը 2021-2022 թվականներին կանցնի Հայաստանի Հանրապետությանը, հայկական կողմը հանդիպմանը տեղեկացրել է Կազմակերպությունում նախագահության ժամանակահատվածում երկրի առաջնահերթությունների մասին:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին Դուշանբեում, Տաջիկստանի նախագահությամբ, տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային իրավիճակի խնդիրները և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա: Հավաքական անվտանգության խորհուրդը, համաձայն ՀԱՊԿ կանոնադրության 13-րդ հոդվածի, հանդիսանում է Կազմակերպության բարձրագույն մարմինը:
Խորհուրդը դիտարկում է Կազմակերպության գործունեության հիմնարար խնդիրները և ընդունում որոշումներ՝ ուղղված իր նպատակների և խնդիրների իրագործմանը, ինչպես նաև ապահովում է անդամ երկրների համակարգումն ու համատեղ գործունեությունն այդ նպատակներին հասնելու համար: Խորհուրդը կազմված է անդամ պետությունների ղեկավարներից: