• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Մարտ 2021 19:50
  • 497.14
  • 588.86
  • 6.47
5 °c
Երևան
5 ° Thu
4 ° Fri
6 ° Sat
3 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Զինհաշմանդամների առողջապահական խնդիրների համակարգված լուծում չկա․ Հայկուհի Մինասյան

Առողջություն, Հարցազրույց,
04 Փետրուար 2021 16:32

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վիրավոր տղաները ստանում են ոչ միայն վերականգնողական, այլ նաև ուղեկցվող հիվանդությունների բուժումը։ Բացի այդ, տղաներն այստեղ կրթություն են ստանում, որը սոցիալական ռեաբիլիտացիա է կոչվում։  Armenia Today-ի հետ զրույցում ընդգծում է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հ/կ նախագահ Հայկուհի Մինասյանը։  

«Ենթադրենք, մարդը եղել է հետախույզ, ամբողջ կյանքում ծառայել է բանակում ու այսօր չի կարող վերադառնալ զինվորական ծառայության։ Ի՞նչ պետք է անի նա։ Այսինքն, այստեղ լուծվում է նաև իրենց ապագա մասնագիտության, հետևաբար՝ սոցիալիզացիայի հարցը։ Տղաները մասնագիտություն ունենալու դեպքում շատ հեշտ կարող են աշխատանք գտնել։ Առհասարակ, մարդը, որը պատերազմի ընթացքում վիրավորվում է, սովորական մարդ է, որն ունի առողջական խնդիրներ։ Եթե նրան ճիշտ ժամանակին, ճիշտ և որակով բժշկական օգնություն տրամադրվի, որևէ խնդիր չի լինի։ Զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանը միշտ ասում է՝ «մենք այլմոլորակայիններ չենք,  սովորական մարդիկ ենք, մենք սեփական անձի հանդեպ անկարողության ոչ մի զգացում չունենք»։ Վիրավոր զինվորները խոցելի, անպաշտպան էակներ չեն, նրանք քաջ ու շատ լավ հոգեբանական վիճակում գտնվող մարդիկ են»,-շեշտեց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է արդեն պետության դերին՝ Հ․ Մինասյանը նկատում է․ 

«Զինհաշմանդամների առոջապահական փաթեթը չի սկսվում և չի ավարտվում  վերականգնողական բուժումից։ Այսօր տարբեր կազմակերություններ տրամադրում են այդ բուժումը։ Որևէ խնդիր այդ հարցում չկա։ Զինհաշմանդամների առողջապահական խնդիրների համակարգված լուծում չկա և սա է խնդիրը։  Այսինքն, զինվորի այս կամ այն խնդիրները մեկ կենտրոնից ու կազմակերպված ձևով չեն լուծվում։ Որքան էլ բողոքեմ տարբեր հարցերից, կարող եմ ասել, որ այսօր պետությունն անմարդկային ջանքեր է գործադրում այս հարցերը լուծելու ուղղությամբ, բայց քանի որ Հայաստանում չկա նշված խնդիրները կարգավորող համապատասխան օրենսդրություն ու չկան ինստիտուտներ, որոշ հարցեր թերի ու բաց են մնում։ Այսինքն, խնդիրն ավելի շատ կազմակերպչական է։ Մենք առողջապահության ոլորտում կառավարման ու համակարգման խնդիր ունենք»։

Իսկ ինչո՞ւ վերոնշյալ խնդիրները մինչ օրս լուծում չեն ստացել: Հ․ Մինասյանի խոսքով, պատճառներից մեկը նաև քաղաքացիական հասարակություն-պետություն համագործակցության բացակայությունն է։
«Եթե մենք կարողանայինք այս համագործակցությունը ստեղծել, պատկերն այլ կլիներ։ Մեր կենտրոնը քաղաքացի-պետություն համագործակցության լավագույն օրինակն է։ Այն ստեղծվել է իմ՝ որպես ՀՀ քաղաքացի և այն ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի համագործակցության արդյունքում։ Այսօր որպես զինհաշմանդամների իրավունքներով և իրենց  խնդիրներով զբաղվող անձ, կարող եմ արձանագրել, որ, այո, ես տեսնում եմ պետության այսօրվա ջանքերը՝ զինհաշմանդամների կյանքը կարգավորելու հարցում, բայց նաև կոմպետենտության պակաս եմ տեսնում այդ բարեփոխումները կյանքի կոչելու առումով։ Գումարը կա, ցանկությունը կա, կոմպետենտություն չկա։ Այս ծրագրերը, որոնք իրականացնում է հասարակական սեկտորը, երազանքների Հայաստանում պետք է անի պետությունը, իսկ հասարակությունը պետք է զբաղվի այլ հարցերով։ Լավ պետության շրջանակներում վիրավոր զինվորների առողջապահությունը ոչ մի կերպ չպետք է վերաբերի հասարակական կառույցներին։ Դա  ամբողջությամբ պետական ծրագիր պետք է լինի»,-եզրափակեց նա։

Tags: ԶինհաշմանդամներՀայկուհի Մինասյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Թեստերի 14 տոկոսն այսօր դրական է եղել. Անահիտ Ավանեսյան

03 Մարտ 2021 18:40

ԼՀԿ-ական պատգամավոր Հրանտ Այվազյանը չորեքշաբթի կայացած ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց իր 6 ամիս առաջ հնչեցրած հարցն այն մասին, թե...

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք

03 Մարտ 2021 11:53

Մարտի 2-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար...

Հայաստանում կորոնավիրուսի 360 նոր դեպք է հաստատվել

03 Մարտ 2021 10:53

Մարտի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով:   Կորոնավիրուսային...

Խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա․ Արմեն Մուրադյան

02 Մարտ 2021 14:47

ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է կորոնավիրուսի պատվաստումներին։  Նա, մասնավորապես, նշել է․ «Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք...

  • Լրահոս

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է. Լարսը բաց է

03 Մարտ 2021 19:49

Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 301 հոդվածով

03 Մարտ 2021 19:34

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի իր պաշտոնակցի հետ

03 Մարտ 2021 19:26

Վարույթ է ընդունվել «Ազատություն» ՌԿ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործը. ՔԿ

03 Մարտ 2021 19:11

Մտադիր եմ հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ․ Փաշինյան

03 Մարտ 2021 18:57

Ավինյանը՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարահատվածի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին

03 Մարտ 2021 18:46

Թեստերի 14 տոկոսն այսօր դրական է եղել. Անահիտ Ավանեսյան

03 Մարտ 2021 18:40

Ընթանում են բանակցություններ, որպեսզի ինքնաթիռը հենց այսօր վերադառնա Հայաստան. Ավինյան

03 Մարտ 2021 18:24

Զինծառայողներին զանգվածաբար կանչում են ոստիկանություն՝ խարդախության կասկածանքով. Թովմասյան

03 Մարտ 2021 18:09

Առաջին հերթին մենք ենք շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի․ փոխվարչապետ

03 Մարտ 2021 17:46

Զինվորականների ու քաղաքական գործիչների տարբերակումը պետք է լինի հարատև. Ավինյան

03 Մարտ 2021 17:45

Վարչապետի՝ մարտի 1-ին արված հայտարարությունները պետք է ի գիտություն ընդունել. Ավինյան

03 Մարտ 2021 17:31

Հումանիտար այս կարևոր հարցի քաղաքականացումն անընդունելի է. Արա Այվազյան

03 Մարտ 2021 17:16

«Իսկանդեր»-ի վերաբերյալ հայտարարության առնչությամբ բոլոր պարզաբանումները տրված են. Ավինյան

03 Մարտ 2021 17:04
Հայաստան

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է. Լարսը բաց է

03 Մարտ 2021 19:49

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Իրավունք

Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 301 հոդվածով

03 Մարտ 2021 19:34

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով «Հայրենիքի փրկություն» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ներգրավել է որպես մեղադրյալ՝ 301 հոդվածով...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ