• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Մարտ 2021 18:04
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
3 ° Tue
2 ° Wed
3 ° Thu
5 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Պետական աջակցության նոր ծրագիր արցախցիների համար

Արցախ, Քաղաքականություն,
02 Փետրուար 2021 16:19

Ացախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ 

«ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։ Մասնավորապես, հիփոթեքային վարկերի համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված բոլոր վճարումները Արցախում փաստացի ապրող քաղաքացիներին փոխհատուցվելու են պետության կողմից՝ մինչև 30 մլն դրամ չափով։ Բայց 5 տարվա ընթացքում բնակտարածքը վաճառելու դեպքում՝ աջակցության գումարը վերադարձվելու է պետությանը։

Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը վարկի վերջնաժամկետը լրանալու դեպքում մայր գումարի մարումը նախատեսվում է հաջորդ 6 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ։ Նշված վարկերի փոխհատուցման ծրագրից կարողանալու են օգտվել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործում են և նրանց գործունեությունը շարունակական է։ Նախատեսվում է նաև բոլոր բիզնես վարկերի սուբսիդավորում՝ ըստ ոլորտների առավել օպտիմալ տոկոսադրույքների սահմանմամբ։

Ֆիզիկական անձանց՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած սպառողական վարկերի (օվերդրաֆտ) և փոխառությունների մասով նախատեսվում է 3 տարի ժամկետով փոխհատուցել պարտավորությունները՝ առավելագույնը 3 մլն դրամ չափով։ Ըստ նախագծի՝ աջակցությունից կարողանալու են օգտվել միայն ԱՀ-ում փաստացի բնակվող շահառուները։
Պետական աջակցության ծրագրով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում շահառուների մի շարք կատեգորիաների համար։

Մասնավորապես՝ ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով․ 

ա) զոհված (մահացած), 1-ին կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների համար կներվեն (կփոխհատուցվեն) հիփոթեքային, սպառողական, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց ձևավորված պարտավորությունները, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով

բ) անհայտ բացակայող համարվող քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների համար հիփոթեքային, սպառողական վարկերը, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց առաջացած պարտավորությունները կփոխհատուցվեն անհայտ բացակայող լինելու ողջ ժամանակահատվածում, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով

գ) 2-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 50 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 6.8 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 10 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 10 մլն դրամի սահմաններում

դ) 3-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 30 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 4 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 6 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 8 մլն դրամի սահմաններում.

ե) պատերազմական գործողությունների մասնակիցները կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 15 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 2 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 3 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 5 մլն դրամի սահմաններում։

Նախագահն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում գործարկել պետական աջակցության ծրագրերը՝ միաժամանակ հստակեցնելով դրանց վերահսկողության մեխանիզմները, որոնք կբացառեն շահառուների և պետական ծառայողների խտրական կամ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Tags: ԱՀ նախագահԱրայիկ ՀարությունյանԽորհրդակցություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Սպիտակի համայնքապետը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

01 Մարտ 2021 17:54

Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը Հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության՝...

Երկրում իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձ կճնշվի. Գլխավոր դատախազ

01 Մարտ 2021 17:38

Երկրում իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձ պետք է դադարեցվի: Այս մասին երկուշաբթի կայացած գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ասաց ՀՀ գլխավոր դատախազ...

ԱԳՆ պարզաբանումը «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ

01 Մարտ 2021 16:59

Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105...

Չպետք է թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ․ ՄԻՊ

01 Մարտ 2021 16:51

Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով...

  • Լրահոս

Հուսով եմ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք. Սիրուշո

01 Մարտ 2021 18:02

Սպիտակի համայնքապետը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

01 Մարտ 2021 17:54

Երկրում իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձ կճնշվի. Գլխավոր դատախազ

01 Մարտ 2021 17:38

Տղամարդը անհետ կորած զինծառայողի մորից խաբեությամբ գումար է շորթել. ՔԿ

01 Մարտ 2021 17:16

ԱԳՆ պարզաբանումը «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ

01 Մարտ 2021 16:59

Ոստիկանությունը կոչ է անում մարտի 1-ի զանգվածային միջոցառումների ընթացքում մնալ օրենքի շրջանակներում

01 Մարտ 2021 16:53

Չպետք է թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ․ ՄԻՊ

01 Մարտ 2021 16:51

Գեղարքունիքի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

01 Մարտ 2021 16:41

Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը․ Էդմոն Մարուքյան

01 Մարտ 2021 16:29

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

01 Մարտ 2021 16:26

Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է՝ պատերազմի բովով անցած, ինչո՞ւ պետք է հեռանա. Թագուհի Թովմասյան

01 Մարտ 2021 16:11

Երթը չի անցնելու Բաղրամյան պողոտայով․ ՔՊ

01 Մարտ 2021 15:44

Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին մասնակցել այս կամ այն հավաքին․ քաղաքապետարան

01 Մարտ 2021 15:25

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին

01 Մարտ 2021 15:20
Հասարակություն

Հուսով եմ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք. Սիրուշո

01 Մարտ 2021 18:02

Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:...

Կարդալ
Քաղաքականություն

Սպիտակի համայնքապետը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

01 Մարտ 2021 17:54

Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը Հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության՝...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ