• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
07 Մարտ 2021 19:02
  • 497.14
  • 588.86
  • 6.47
7 °c
Երևան
3 ° Mon
3 ° Tue
4 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արցախում հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող

Արցախ,
09 Փետրուար 2021 19:13

Փետրվարի 9-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի 2-րդ ընթերցմանն է ներկայացրել «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին»,««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»»,«« Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,« Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «« Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,« Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,««Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների(մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Նախագծի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարակման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը: Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով: Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար:

Պատերազմական գործողություններրի հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև

· գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը,

· կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝ 10,7 մլրդ դրամ գումարի չափով:

Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեցին հստակ պարզաբանումներ:

Հանձնաժողովը 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացություն է տվել առաջարկվող նախագծին:

Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահը,պատգամավորներ, կառավարության պատասխանատուն:

 

Tags: Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովԱրցախ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Նոր տվյալներ՝ Արցախում կորոնավիրուսի տարածման ու վարակակիրների մասին

07 Մարտ 2021 15:32

Մարտի 6-ին Արցախում կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  1 դեպք: Այս մասին հայտնում է...

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

06 Մարտ 2021 22:22

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատ: Այդ բանաձևով...

Հանդիպումը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր  երիտասարդներին. Ա. Հարությունյան

06 Մարտ 2021 22:13

«Այսօր հանդիպել եմ «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու...

Ստեփանակերտի զարգացման ծրագրերը նախապատերազմյան շրջանի համեմատ,ընդհանուր առմամբ, չեն նվազելու. Արայիկ Հարությունյան

06 Մարտ 2021 21:03

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ՝ տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի...

  • Լրահոս

Բողոքի երթ` դեպի Իվանիշվիլիի առանձնատուն. ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

07 Մարտ 2021 18:55

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

07 Մարտ 2021 18:40

Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել

07 Մարտ 2021 18:26

Հայաստանում էական փոփոխությունների կարիք կա ոչ թե բանակում, այլ կառավարությունում. հայտարարություն

07 Մարտ 2021 18:10

Ինձ ևս ահազանգել էին, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում. Ն. Զոհրաբյան

07 Մարտ 2021 17:48

Շուռնուխում բարձրացվեց հայկական եռագույնը՝ 30 մետր բարձրությամբ (տեսանյութ)

07 Մարտ 2021 17:27

Հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն անթույլատրելի են. ԱԱԾ

07 Մարտ 2021 17:08

Հայկ Մարությանը Տերյան փողոցում բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել. Հետք

07 Մարտ 2021 16:48

«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները

07 Մարտ 2021 16:30

Այսօր տեղի ունեցողը որևէ կերպ համեմատելի չէ 2018 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի հետ. «Իմ քայլի» պատգամավոր

07 Մարտ 2021 16:10

ՊՆ-ի և Տավուշի մարզպետի արձագանքը՝ մարզի մի քանի գյուղերում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերին

07 Մարտ 2021 15:52

Ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին. Սյունիքի մարզպետարան

07 Մարտ 2021 15:39

Նոր տվյալներ՝ Արցախում կորոնավիրուսի տարածման ու վարակակիրների մասին

07 Մարտ 2021 15:32

«Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը շարունակում են սպասարկել անձամբ Նիկոլի շահերը. Արմեն Աշոտյան

07 Մարտ 2021 15:16
Տարածաշրջան

Բողոքի երթ` դեպի Իվանիշվիլիի առանձնատուն. ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

07 Մարտ 2021 18:55

Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, նրանք բողոքի երթ են կազմակերպել...

Կարդալ
Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

07 Մարտ 2021 18:40

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ