• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Մարտ 2021 22:15
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
4 ° Fri
6 ° Sat
2 ° Sun
3 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Չնայած այդ արհավիրքներին, Արցախը կանգուն է․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը

Արցախ,
20 Փետրուար 2021 11:41

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ․  

«Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։

Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել մեր ժողովրդին և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից: Ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրական ացվեցին հայ բնակչության ցեղասպանություն, ջարդեր և զանգվածային տեղահանումներ։ Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավելի քան կես միլիոն հայ դարձավ փախստական։  Արցախի խաղաղ բնակչությունը նույնպես դարձավ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի թիրախ։

Արցախահայությունը, սակայն, միավորվեց և թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը՝ կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին բռնանալու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի իշխանությունների հերթական փորձն էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան, որն ուղեկցվեց բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով և զգալի մարդկային կորուստներով։

Չնայած այդ արհավիրքներին, Արցախը կանգուն է։ Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրսների հիշատակը։

Կեցցե՛ ազատ և անկախ Արցախը»։

Tags: Արցախի ԱԳՆ հայտարարություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Թաթոյանը Մարալ Նաջարյանի մասին հարցազրույց է տվել ֆրանսալեզու «L’Orient-Le Jour» թերթին

04 Մարտ 2021 16:19

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսալեզու «L'Orient-Le Jour» թերթին՝ խոսելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի մասին։...

Մինչ օրս կատարվել է զոհվածների մարմինների շուրջ 2000 նույնականացում. նախարար

04 Մարտ 2021 13:28

Մինչ օրս կատարվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների շուրջ 2000 նույնականացում: Այս մասին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ...

Սոցաջակցություն՝ կացության կազմակերպման ծառայություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

04 Մարտ 2021 11:53

Բազմաթիվ կացության կազմակերպման ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր Հայաստանում հյուրընկալել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սկսած ռազմական...

Արցախում կորոնավիրուսային հիվանդության որևէ դեպք չի գրանցվել

04 Մարտ 2021 11:51

Մարտի 3-ին Արցախում կատարվել  է 32 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության...

  • Լրահոս

Հրդեհ «Գոլդ Շին» ՍՊԸ-ում. մեկուսացվել է, ապա 28 րոպե անց՝ մարվել

04 Մարտ 2021 22:03

Քննարկվել է ՀՀ և Համաշխարհային բանկի միջև ընթացիկ համագործակցությունը

04 Մարտ 2021 21:48

Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին

04 Մարտ 2021 21:37

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 9 զինծառայող մահացել է

04 Մարտ 2021 21:33

ՔԿԾ պետից Կարմիր խաչի պատվիրակությունը հետաքրքրվել է Արցախից ՀՀ տեղափոխված ազատազրկված անձանց պահման պայմաններով

04 Մարտ 2021 21:18

Ռազգիլդեևը շարունակում է նիստերին մասնակցել հեռավար․ դատարանը դա խախտում չի համարում. ՀՔԱՎ

04 Մարտ 2021 21:06

«ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում. մեկ աշխատակից մահացել է

04 Մարտ 2021 20:49

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կազդի մեր քաղաքացիների կյանքի վրա. փոխվարչապետ

04 Մարտ 2021 20:33

ԶՈՒ ԳՇ-ում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

04 Մարտ 2021 20:19

Ամերիկացի սենատոր Մենենդեսը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման համար

04 Մարտ 2021 20:04

Թուրք կուսակցապետը թշնամի է համարում Հայաստանին

04 Մարտ 2021 19:50

Թմրանյութերի տեղափոխման հարցում Հայաստանը հիմնականում տարանցիկ երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն

04 Մարտ 2021 19:49

Զախարովան անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին

04 Մարտ 2021 19:34

Ավինյանը Մոլինեուսին ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները

04 Մարտ 2021 19:19
Պատահար

Հրդեհ «Գոլդ Շին» ՍՊԸ-ում. մեկուսացվել է, ապա 28 րոպե անց՝ մարվել

04 Մարտ 2021 22:03

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 4-ին, ժամը 11։21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում՝...

Կարդալ
Հայաստան

Քննարկվել է ՀՀ և Համաշխարհային բանկի միջև ընթացիկ համագործակցությունը

04 Մարտ 2021 21:48

Մարտի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ