Նախատեսվում է 3 տարում բնակարանով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց. ԱՀ նախագահ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը հատկապես ձևավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում են տեղահանված բնակչության խնդիրները լուծելու համար:

 

Ընթացիկ իրավիճակում առաջնահերթություն համարելով ներքին տեղահանված ու փախստական անձանց բնակարանային հիմնախնդիրների կարգավորումը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է պետական ու բարեգործական միջոցներով երեք տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց:

 
 

Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

 

 

Առնչվող Նորություններ

Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Վիկտորիա Նուլանդ

2021 թ. ապրիլի 15-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց լսումներ՝ ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդի՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական...

«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրիից Մոսկվա և Թբիլիսի ուղղություններով չվերթներ կիրականացնի

«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթներ է մեկնարկել։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնում են, որ դրանք...

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ,...

  • Լրահոս

Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Վիկտորիա Նուլանդ

2021 թ. ապրիլի 15-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց լսումներ՝ ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդի՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական...

Կարդալ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, ռուսական կողմում կուտակված է մոտ 400 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից...

Կարդալ