• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Ապրիլ 2021 00:21
  • 521.2
  • 624.29
  • 6.79
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
10 °c
Երևան
17 ° Sun
21 ° Mon
21 ° Tue
19 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

Արցախ,
06 Մարտ 2021 14:30
ShareShareTweet
Наш Telegram

Արցախի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին արցախցի փրկարարների հաղթահարած փորձությունների մասին ու հետպատերազմյան շրջանում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների հոգեբանական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մեխակ Արզումանյանի հետ հարցազրույցը.

Պարոն Արզումանյան, Դուք անձամբ անցել եք փրկարարի մասնագիտական ուղու գրեթե բոլոր փուլերով և Ձեզ համար տեսանելի է եղել արցախցի փրկարարի անցած ուղին: Այդ համատեքստում կայացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել Արցախի փրկարար ծառայությունը՝ մինչև պատերազմն ընկած ժամանակահատվածում: Ինչպիսի չափորոշիչներով էին առաջնորդվում փրկարար ծառայողի ընտրության հարցում մինչ պատերազմը: Հետպատերազմյան ժամանակահատվածում այդ չափորոշիչները փոփոխություն կրելո՞ւ են:

-Նախ, շնորհակալ եմ հարցազրույցի համար. Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում սա իմ առաջին հարցազրույցն է: Փրկարարի համար պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք աշխատում ենք այն նույն ուժեղացված ռեժիմով, ինչպես նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից: Նախապատերազմական շրջանում Արցախի փրկարարն արտակարգ իրավիճակում, բնածին, տեխնածին ու տարերային աղետներին դիմակայելու, ինչպես նաև քաղպաշտպանության պլանային պարապմունքներն իրականացնում էր փորձուսուցման տարբերակով միայն: Պատերազմի պարագայում իրողությունն այլ էր: Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի (ծառայության նախկին ղեկավար) շնորհիվ՝ համակարգված ու չափազանց մեծ պատասխանատվությամբ փրկարար ծառայությունը կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները. թիրախավորված բնակելի շինություններից բնակչության ժամանակին տարհանում, հրթիռակոծված բնակավայրերը չպայթած զենք-զինամթերքից ու հավանական սպառնալիքից՝ մաքրում, բնակավայրերի հրդեհաշիջում, ապաստարաններում պատսպարվածներին անհրաժեշտ սննդի ու դեղորայքի մատակարարում: Թիկունքային աշխատանքից բացի՝ պատերազմի ամենաթեժ օրերին մեր ստորաբաժանումները նաև ռազմադաշտից վիրավորների ու զոհված զինծառայողների մարմիններն էին տարհանում: Այդպես մինչև այսօր:

Ինչպիսի փորձություն էր Արցախի փրկարար ծառայության ու փրկարարների համար պատերազմը, և ինչի՞ շնորհիվ Արցախի փրկարարներին հաջողվեց ու հաջողվում է կազմ ու պատրաստ դիմագրավել այդ փորձությանը:

-Ցանկացած աշխատանքում ինձ համար կարևոր է պատասխանատվությունը: Բարեբախտաբար, արտակարգ իրավիճակների ծառայողների գերակշիռ մեծամասնությունը սիրում են իրենց աշխատանքը, ինչը լավագույնս ապացուցել են ռազմագործողությունների օրերին: Դա այն ժամանակահատվածն է, երբ մենք գիշերը ցերեկից իսկապես, չէինք տարբերում: Աշխատում էինք առանց նախապայմանի, անձնվիրաբար, հաճախ վտանգելով սեփական կյանքը: Նույն տրամաբանությամբ, այսօր էլ ծառայության անցած նոր աշխատողների հետ հավելյալ պարապմունքներ ենք անցկացնում: Արցախյան առաջին պատերազմից թերևս փորձը կար, այդուհանդերձ, փրկարար ծառայողների շարքերն այս ընթացքում համալրվել էին երիտասարդ կադրերով:

Նախորդ պատերազմից ունեցած փորձն էր օգնո՞ւմ փրկարարական աշխատանքներն օպերատիվ ու արհեստավարժ կազմակերպելուն, թե որոշ դեպքերում, ստիպված եք եղել աննախադեպ իրավիճակների բախվել:

-Կարելի է նաև այդպես մեկնաբանել, բայց խորհրդային տարիներից հետո բավականաչափ փոխվել է քաղաքացիական պաշտպանության ծրագիրը: Այդ փոփոխությունն առաջին հերթին մեր հոգեբանության մեջ է կատարվել: Այս պատերազմում երիտասարդ փրկարարներն անգամ փորձառուներից չեն տարբերվել, և ես հպարտ եմ դրա համար, որ յուրաքանչյուր փրկարարի մեջ հայրենիքի ու առհասարակ, անհատի հանդեպ սրտացավության գենն է խոսում:

Ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ առաջադրեց պատերազմը Արցախի փրկարարներին և ինչպե՞ս է հաջողվում դրանք հաղթահարել: Ինչպե՞ս կբնորոշեիք արցախցի փրկարարի ծառայության ու բարոյահոգեբանական նկարագրի առանձնահատկությունները՝ ի տարբերություն այլ երկրների գործընկերների: Որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված անձակազմը սովորաբար հոգեբանական ռեաբիլիտացիայի անհրաժեշտություն է ունենում: Նման անհրաժեշտություն ու ծրագրեր կա՞ն:

-Ռազմագործողությունների հենց առաջին օրից, երբ սկսեցինք կազմակերպել մեր անելիքները, հասկացանք, որ այս պատերազմը մյուսներից տարբերվում է թե կիրառվող զինատեսակներով, թե մասշտաբով: Խուճապ հնարավոր է առաջանար, եթե չունենայինք մեր անելիքների ծրագիրը: Երբ անընդհատ ռմբակոծվում էին մեր բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը, ես նկատում էի, թե ինչպես են փրկարարները թաց աչքերով, բայց, միաժամանակ սառնասրտությամբ աշխատում, որ փլատակներից հանեն մարդկանց: Սա հոգեբանական, մարդասիրական, սրտացավության լուրջ հարց է, երբ մարդ հայտնվում է հանկարծակի իրավիճակում՝ գիտակցելով, որ իրենից է կախված մերձավորի, հայրենակցի կյանքը: Ուզում եմ ասել, որ դժվար, շատ դժվար դեպքերի ենք ականատես եղել ու հաղթահարել: Մեզ համար պատերազմը չի ավարտվել, քանի դեռ ունենք անհետ կորած կամ գերեվարված զինծառայողներ, զոհված զինծառայողների աճյուններ, որոնց պետք է տարհանենք Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող վայրերից:

Պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ ու դժվարություններ են առաջանում և ինչպե՞ս է հաջողվում լուծել:

-Դժվարություններ, իհարկե, կային: Իսկական հերոսություն էր ռազմադաշտից վիրավոր կամ զոհված զինծառայողների տարհանումը: Երբ գիտակցում ես, որ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ընթացքում անօդաչու թռչող սարքերով հնարավոր է նաև դու թիրախավորվես: Իրենց ծառայողական պարտականությունը կատարելիս՝ այդպիսի դեպքերի ևս, ականատես են եղել փրկարարները: Հիմնական դժվարությունը, սակայն, զինադադարից հետո էր: Կրկնակի բարդ աշխատանք է՝ որոնել հայ զինծառայողների աճյուններ կամ գտնել նրանց մասունքները: Փրկարարը կոչմանը հավատարիմ՝շարունակում է կատարել այն, ինչը բխում է ներքին գործերի նախարարության կանոնադրությունից, նախարարի և արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի հրամաններից:

Ինչպիսի՞ ընթացք ունի Հայաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցությունը: Որո՞նք եք համարում ձեռքբերումներն այդ առումով և ինչպիսի հեռանկարներ եք տեսնում՝հատկապես հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում արցախցի փրկարարները հսկայական փորձ են կուտակել: Արդյոք հետաքրքրություն նկատվում է գործընկերների կողմից փորձի փոխանակման առումով:

-ՀՀ մեր գործընկերների հետ փորձի փոխանակում եղել է և կա: Գործընկերային հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխվեցին պատերազմի օրերին, երբ թիկունքային աշխատանքներում մեզ օգնության ձեռք մեկնեց ՀՀ ԱԻ նախարարությունը: Այսօր էլ մենք շարունակում ենք մեր համագործակցությունը՝ երկուստեք առաջարկելով նոր ծրագրեր ու գաղափարներ: Զինադադարից հետո փոխգործակցության շրջանակներն ընդլայնվեցին: Արցախում խաղաղապահ առաքելությամբ գտնվող՝ ՌԴ ԱԻ նախարարության անձնակազմի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն և ամենօրյա ռեժիմով շարունակում ենք միասին Արցախի տարածքը մաքրել՝ չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բացի այդ, ՌԴ ԱԻ նախարարությունը հումանիտար աջակցության շրջանակներում մեր ծառայությանը նվիրաբերել է հրշեջ-մեքենաներ և փրկարարական տարատեսակ միջոցներ: Ինչպիսի կորուստներ ունեցավ Արցախի փրկարար ծառայությունը պատերազմի ընթացքում և ինչի կարիք ունի այժմ կառույցը: -Հոկտեմբերի 2-ին, «Սմերչ» կայանքից հրթիռակոծվեց նաև ԱԻ պետական ծառայությունը: Մենք ունեցանք 10 վիրավոր, որից մեկը՝ մեր լավագույն փրկարարներից՝ Հովիկ Աղաջանյանն էր: Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց: Այնուհետև ևս 3 փրկարար՝ Հարություն Աթաջանյանը, Արայիկ Հակոբյանը և Դավիթ Դոլուխանյանը զոհվեցին: Ընդհանուր առմամբ՝ մեր կառույցը 4 զոհ ու 24 վիրավոր տվեց պատերազմում: Ստեփանակերտում և շրջանային բաժիններում ևս զգալի կորուստներ է կրել նաև ծառայության նյութատեխնիկական բազան: Պարկը՝ անհատ բարերարների և ՌԴ ԱԻՆ-ի կողմից, արդեն համալրվել է նոր միջոցներով: Այդ մասով խնդիրներ բարեբախտաբար չունենք:

Հետպատերազմյան իրավիճակը ինչպիսի նոր հրամայականներ և մարտահրավերներ է առաջադրել փրկարար ծառայողին ու կառույցին: Այդ խնդիրների լուծման ինչպիսի՞ տեսլական ունեք:

-Մեր օրակարգում այժմ հիմնական պլանային ծառայությունն իրականացնելուց բացի, որակյալ ու պրոֆեսիոնալ կադրերի վերապատրաստման հարցն է: Այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր ենք կատարում, որպեսզի կառույցը և մեր շարքերը համալրած նոր ծառայողները, նույնպես, ցանկացած արտակարգ իրավիճակում՝ իրենց դրսևորեն արժանապատվորեն՝ ինչպես փրկարարական աշխատանքում, այնպես էլ՝ մեզ պարտադրված արցախյան վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում:

Tags: Արցախի ԱԻՊԾ տնօրենի հարցազրույցՄեխակ Արզումանյան

Առնչվող Նորություններ

Արցախում կբարձրացվի պայմանագրային զինծառայության ու պահեստազորի տարիքային շեմը

16 Ապրիլ 2021 22:43

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ապրիլի 16-ի արտահերթ նիստում քննարկել և միաձայն կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»...

Արցախի ՊԲ-ն զոհված 193 զինծառայողների ցուցակ է հրապարակել

16 Ապրիլ 2021 20:36

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները. Պետրոսյան Հովսեփ Կարբիսի, ծնվ. 2000թ. Վարդանյան Դավիթ Ռոբերտի, ծնվ. 2001թ. Նանյան Կամո Մխիթարի,...

Կարմիր խաչն արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին գումար է տրամադրել

16 Ապրիլ 2021 18:02

ԿԽՄԿ-ն նախաձեռնել է տեղահանված արցախցիներին ուղղված ծրագրեր։ Հայկական կարմիր խաչի ընկերության և որոշ պատկան մարմինների հետ համատեղ ԿԽՄԿ-ն ֆինանսավորել է...

Աշխատանքային այցով Արցախում է Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը

16 Ապրիլ 2021 12:10

Աշխատանքային այցով Արցախում է գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնել է Աշխատանքի և սոցիալական...

  • Լրահոս

Դիմել եմ իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու. ՄԻՊ

16 Ապրիլ 2021 23:45

Արցախի Նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են ՀՀ ոստիկանության 70 ծառայողներ

16 Ապրիլ 2021 23:14

Հայ խորհրդարանականները մասնակցել են եվրոպացի պատգամավորների միջև շախմատի առաջնությանը

16 Ապրիլ 2021 22:59

Արցախում կբարձրացվի պայմանագրային զինծառայության ու պահեստազորի տարիքային շեմը

16 Ապրիլ 2021 22:43

ՀՀ իշխանությունները զբաղված են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակմամբ. Միքայել Մինասյան

16 Ապրիլ 2021 22:42

ՀՀ ԱՆ-ն հատկապես հղիներին հորդորում է Քովիդ-19-ով վարակվելու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ

16 Ապրիլ 2021 22:28

Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

16 Ապրիլ 2021 22:12

Սենատոր Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով

16 Ապրիլ 2021 21:57

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

16 Ապրիլ 2021 21:41

ԱԻՆ-ում անցկացվել է շարային ստուգատես

16 Ապրիլ 2021 21:25

Լույս է տեսել Թաներ Աքչամի «Հայոց Ցեղասպանության համառոտ պատմություն» նոր աշխատությունը

16 Ապրիլ 2021 21:07

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

16 Ապրիլ 2021 20:52

Արցախի ՊԲ-ն զոհված 193 զինծառայողների ցուցակ է հրապարակել

16 Ապրիլ 2021 20:36

Հայկական կինոյի օրը. «Հայֆիլմի» լավագույն յոթնյակը՝ ըստ armeniatoday-ի

16 Ապրիլ 2021 20:21

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել

16 Ապրիլ 2021 20:04

Մոլդովայի նախագահը՝ հայերին. մեր նպատակն է կառուցել պետություն, որտեղ բոլորն իրենց անվտանգ կզգան ու կհարգեն միմյանց

16 Ապրիլ 2021 19:49

Արտակ Դավթյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը

16 Ապրիլ 2021 19:35

Արմեն Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի

16 Ապրիլ 2021 19:21

Արամը պատերազմի հետևանքով կորցրել է ոտքերը, բայց ամուր պահում է լավատեսությունը (տեսանյութ)

16 Ապրիլ 2021 19:10

ՌԴ ԱԳՆ-ն՝  ՀՀ-ում Ալեքսանդր Պանկինի հանդիպման արդյունքների մասին

16 Ապրիլ 2021 18:50

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

16 Ապրիլ 2021 18:40

Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում. Վաչե Տերտերյան

16 Ապրիլ 2021 18:29

Վրաստանը մեր բարեկամ երկիրն է. պետք է պահպանենք այդ հարաբերությունները. Արմեն Սարգսյան

16 Ապրիլ 2021 18:20

Պաշտպանության նախարարությունում  աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

16 Ապրիլ 2021 18:07

Կարմիր խաչն արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին գումար է տրամադրել

16 Ապրիլ 2021 18:02

Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն կարճել է գործի վարույթը

16 Ապրիլ 2021 18:00

Ռուսաստանը պահանջում է մինչև հունիսի 15-ը վերադարձնել անօրինական ներգաղթյալներին

16 Ապրիլ 2021 17:41

Հայկական բարեգործական ընդհանուր միության մարդասիրական առաքելությունն անուրանալի նշանակություն ունի. ՀՀ ՄԻՊ

16 Ապրիլ 2021 17:26

Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել

16 Ապրիլ 2021 17:13

ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի մասին

16 Ապրիլ 2021 17:04

Մենք ավելի ուժեղ ենք լինելու այս կյանքում. պատերազմի մասնակից

16 Ապրիլ 2021 16:45

Առաջարկվում է սահմանել ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը

16 Ապրիլ 2021 16:18

Բացառված է, որ ես քննարկեմ Զանգեզուրի միջանցքի հարցը. Մհեր Գրիգորյան

16 Ապրիլ 2021 16:16

Ռուսաստանում սկսվել է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը

16 Ապրիլ 2021 15:51

Հայաստանում ստեղծվեց ֆուտբոլային գիտակների ակումբ

16 Ապրիլ 2021 15:36

ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ

16 Ապրիլ 2021 15:18

Մեզ հաջողվել է կառավարել բոլոր ռիսկերը և խուսափել ծանր հետևանքներից․ փոխվարչապետ

16 Ապրիլ 2021 15:04

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վրաստանի խորհրդարան (տեսանյութ)

16 Ապրիլ 2021 14:41

Հայաստանը հնարավոր է վետո դնի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցության վրա

16 Ապրիլ 2021 14:33

Փաշինյանի շվաքի ներքո սահուն եկել ու բազմել եք այստեղ․ Պապիկյանը՝ Մարուքյանին

16 Ապրիլ 2021 14:29

Նիկոլ Փաշինյանը ոստիկանների մասնագիտական տոնի առթիվ այցելել է Ոստիկանություն (լուսանկարներ)

16 Ապրիլ 2021 14:17

Կոնկրետ շրջանակներ Հայաստանում ստի արտադրությունը դրել են արդյունաբերական ռելսերի վրա. Կոնջորյան

16 Ապրիլ 2021 14:02

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»

16 Ապրիլ 2021 13:58

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում կկառուցվի նոր կամուրջ

16 Ապրիլ 2021 13:49

Օնիկ Գասպարյանի հայտարարությունն՝ ուղղված ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին

16 Ապրիլ 2021 13:42

Երկրի բնակչությունը կրճատել եք, բանակը կործանել եք, ասում եք՝ նախկիններն են մեղավոր․ Մարուքյան

16 Ապրիլ 2021 13:27

Սիսիանում նոր բժշկական կենտրոն կկառուցվի

16 Ապրիլ 2021 13:21

Ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն՝ Լեհաստանից

16 Ապրիլ 2021 13:08

Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանի արտահերթ ելույթը՝ խորհրդարանում

16 Ապրիլ 2021 13:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին

16 Ապրիլ 2021 12:57

Գերեզմանաքար եք դրել ՀՀ ապագայի վրա․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

16 Ապրիլ 2021 12:49

Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը

16 Ապրիլ 2021 12:39

Աշխատանքային այցով Արցախում է Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը

16 Ապրիլ 2021 12:10

Փառապանծ գեներալներից մեկը կառուցում է քառահարկ առանձնատուն և վաճառում բանակին․ Եղոյան (տեսանյութ)

16 Ապրիլ 2021 11:56

Կորոնավիրուսի տվյալները Արցախում

16 Ապրիլ 2021 11:50

Աճյունների որոնումները շարունակվում են․ ԱԻՊԾ

16 Ապրիլ 2021 11:21

Հովիկ Աղազարյանն առաջարկում է անցնել երկպալատ խորհրդարանի (տեսանյութ)

16 Ապրիլ 2021 11:04

Կորոնավիրուսի տվյալները Հայաստանում

16 Ապրիլ 2021 11:04

ՌԴ ԱԳՆ-ի դիմաց ձերբակալված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել

16 Ապրիլ 2021 10:53

Տեղի կունենա մոսկվաբնակ հայտնի ճարտարապետի աշխատության շնորհանդեսը

16 Ապրիլ 2021 10:23

Համապետական ծառատունկին մայրաքաղաքին և մարզերին կտրամադրվի 300.000 տնկի

16 Ապրիլ 2021 10:00

Մամուլի տեսություն․ ՔՊ-ի նախընտրական աքիլեսյան գարշապարը, Պատժում են անհնազանդներին, վերջ թավիշին

16 Ապրիլ 2021 09:41

Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում․ հիվանդները տարհանվել են

16 Ապրիլ 2021 09:32

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16 Ապրիլ 2021 09:18
Իրավունք

Դիմել եմ իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու. ՄԻՊ

16 Ապրիլ 2021 23:45

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է. «Նախ, Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ...

Կարդալ
Հասարակություն

Արցախի Նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են ՀՀ ոստիկանության 70 ծառայողներ

16 Ապրիլ 2021 23:14

Ապրիլի 16-ին ոստիկանություն այցելեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակեց այն ոստիկաններին, որոնք 44-օրյա...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` info@armeniatoday.news
Գովազդի հարցերով՝ ads@armeniatoday.news

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ