• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Մարտ 2021 23:42
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
4 ° Fri
6 ° Sat
2 ° Sun
3 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը․ Օնիկ Գասպարյան

Զինված ուժեր,
28 Հունվար 2021 10:11

Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:

Այս մասին Հայոց բանակի օրվա առթիվ գրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

«2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:

Այս անհավասար պայքարում հայկական զինուժը,  ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը:

Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին: Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել:

Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը… Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը:

Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար: Բանակն ընկճվելու իրավունք չունի΄. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև, և այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի:

Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ: Վստա΄հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:

Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը: Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոստանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին:  Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:  Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»: 

Հիշեցնենք, որ Հայոց բանակն այսօր նշում է կազմավորման 29-ամյակը։

Tags: Հայոց բանակի օրՀունվարի 28Օնիկ Գասօարյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

04 Մարտ 2021 18:30

Մարտի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր...

Մինչ օրս կատարվել է զոհվածների մարմինների շուրջ 2000 նույնականացում. նախարար

04 Մարտ 2021 13:28

Մինչ օրս կատարվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների շուրջ 2000 նույնականացում: Այս մասին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ...

Զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային առավելագույն սահմանը փոխվեց

04 Մարտ 2021 12:15

Պայ­մա­նա­գրային զինվորական ծառայության անցնելու և զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը կառավարության որոշմամբ դարձավ մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական...

Զինծառայողներին զանգվածաբար կանչում են ոստիկանություն՝ խարդախության կասկածանքով. Թովմասյան

03 Մարտ 2021 18:09

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը չորեքշաբթի կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Պնախարար Վաղարշակ Հարությունյանին, որը, սակայն, ներկա չէր: Հարցը...

  • Լրահոս

Եթե Վրաստանի և Ուկրաինայի նման երկրները ցանկանում են անդամագրվել ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը չի կարող խոչընդոտել. Սթոլթենբերգ

04 Մարտ 2021 23:03

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքի մեկնարկի մասին

04 Մարտ 2021 22:56

Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներն ասուլիսի ժամանակ խոսել են արցախյան խնդրից

04 Մարտ 2021 22:47

Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

04 Մարտ 2021 22:32

Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք. ՀՀ ՊՆ

04 Մարտ 2021 22:18

Հրդեհ «Գոլդ Շին» ՍՊԸ-ում. մեկուսացվել է, ապա 28 րոպե անց՝ մարվել

04 Մարտ 2021 22:03

Քննարկվել է ՀՀ և Համաշխարհային բանկի միջև ընթացիկ համագործակցությունը

04 Մարտ 2021 21:48

Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին

04 Մարտ 2021 21:37

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 9 զինծառայող մահացել է

04 Մարտ 2021 21:33

ՔԿԾ պետից Կարմիր խաչի պատվիրակությունը հետաքրքրվել է Արցախից ՀՀ տեղափոխված ազատազրկված անձանց պահման պայմաններով

04 Մարտ 2021 21:18

Ռազգիլդեևը շարունակում է նիստերին մասնակցել հեռավար․ դատարանը դա խախտում չի համարում. ՀՔԱՎ

04 Մարտ 2021 21:06

«ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում. մեկ աշխատակից մահացել է

04 Մարտ 2021 20:49

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կազդի մեր քաղաքացիների կյանքի վրա. փոխվարչապետ

04 Մարտ 2021 20:33

ԶՈՒ ԳՇ-ում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

04 Մարտ 2021 20:19
Տարածաշրջան

Եթե Վրաստանի և Ուկրաինայի նման երկրները ցանկանում են անդամագրվել ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը չի կարող խոչընդոտել. Սթոլթենբերգ

04 Մարտ 2021 23:03

ՆԱՏՕ-ի դռները կրկին բաց են: Բուխարեստում կայացած, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, բայց մենք...

Կարդալ
Կորոնավիրուսը Հայաստանում

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքի մեկնարկի մասին

04 Մարտ 2021 22:56

«Հիմա, ցավոք, մենք աճ ենք տեսնում, տեսնում ենք երրորդ ալիքի սկիզբը, կրկին ամեն օր ունենում ենք մոտ 5 հազար դեպք»,...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ