Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ծրագրում է 2021 թվականին անցկացնել մինչև ութ խոշոր զորավարժություն, որոնց մեծ մասը՝ Տաջիկստանի տարածքում: Այս մասին ТАСС-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ես կարող եմ ասել միայն խոշորների մասին, դրանք մոտ ութն են»,- ասել է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի զորավարժություն է նախատեսված այս տարի:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մեծ մասը կանցնի Տաջիկստանի տարածքում, քանի որ այդ երկիրը նախագահում է 2021 թվականին: Մասնավորապես, նախատեսվում են «Էշելոն» զորավարժություններ, խոշոր զորավարժություններ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, հետախուզության ուժերի և միջոցների հետ: