Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Վարչապետի օծանելիքի հափշտակության դեպքի առթիվ իշխանության յուրացման հոդվածով հարուցված քրեական գործով Վարդան Այվազյանին ձերբակալելու իրավաչափության դեմ բողոքը քննվելու է այսօր ժամը 16։00֊ին Կենտրոն նստավայրի դատավոր Արտակ Թադևոսյանի վարույթում։

Համոզված եմ ԱԱԾ֊ն ամեն ինչ անելու է` այդ թվում ապօրինություններ, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու համար` դրանով իսկ նպաստելով վարչապետի պաշտոնավարման երկարացմանը…»,- գրում է Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ԱԱԾ աշխատակիցները Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել, ապա, ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում` ձերբակալել նրան։

Առնչվող Նորություններ

ԱՀ ՄԻՊ-ն Արցախ այցելելու կոչով նամակ է հղել մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների

ԱՀ ՄԻՊ-ն Արցախ այցելելու կոչով նամակ է հղել մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի...

Արման Թաթոյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

ՄԻՊ-ին ահազանգեր են հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի...

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով...

  • Լրահոս

Մենք որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և համոզված ենք, որ այն օգնելու է, որպեսզի խնդիրն ամբողջությամբ լուծենք. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում գործընթաց սկսելը կօգնի ամբողջական լուծել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը:...

Կարդալ