• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
07 Մարտ 2021 16:11
  • 497.14
  • 588.86
  • 6.47
10 °c
Երևան
3 ° Mon
4 ° Tue
3 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Տաթև Հայրապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Իրավունք, Տարածաշրջան,
27 Հունվար 2021 13:46

Եվրախորհրդի անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ի՞նչ պետք է անել դա կանխելու համար. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանն այս հարցադրումն է արել վեհաժողովի լիագումար նիստի իր ելույթում, փոխանցում են մի շարք լրատվամիջոցներ: Նա ընդգծել է, որ արցախյան պատերազմից հետո` հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց, Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին:

«Երբ մենք խոսում ենք կանոնակարգերի և ընթացակարգերի մասին, ես ցանկանում եմ մեկ հարց տալ մեզ բոլորիս. ի՞նչ անել, երբ Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը տարիներ շարունակ ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործել «խավիարային դիվանագիտությունը»՝ թաքցնելու Ադրբեջանի բռնապետական իրականությունն ու մարդու իրավունքների խախտումները: Մենք զեկույցներ ենք ունեցել այդ թեմայով: Բոլորս հիշում ենք Լուկա Վոլոնտեի դեպքը: Վերջինս դատապարտվեց չորս տարվա ազատազրկման ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք վերցնելու համար: Վոլոնտեն «այսբերգի» գագաթն է ընդամենը, խնդիրը շատ ավելի խորն է»,- նշել է Տաթև Հայրապետյանը:

Պատգամավորի խոսքով, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով, ռուսական կողմի միջնորդությամբ ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: Խնդրի լրջությունը հասկանալու համար նա ներկայացնում է մեկ օրինակ: ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է:

«Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է: Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, որը պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»,-հավելել է Տաթև Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին, չնայած Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը հրատապ կարգով չդրվեց քննարկման այն հիմնավորմամբ, որ նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում, սակայն, այնուամենայնիվ, հարցը դարձավ քննարկման առարկա: Քաղաքական խմբերից ԵԺԿ–ի եւ ԱԼԴԵ–ի ղեկավարները լիագումար նիստի ժամանակ խոսեցին խնդրի կարեւորության մասին։ 

Tags: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանՀայ ռազմագերին վերադարձի հիմնախնդիրՏաթև Հայրապետյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ռուստամ Բադասյանի ելույթը՝ Ճապոնիայում

07 Մարտ 2021 14:55

Ճապոնիայում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին Հայաստանի արդարադատության նախարարը հատուկ անդրադարձ է կատարել 2020 թվականի սեպտեմբերին...

Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018-ին, չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. ՀՀ ՄԻՊ

07 Մարտ 2021 12:56

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին...

Ադրբեջանական զինծառայողները հայերին խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում. ՀՀ ՄԻՊ

07 Մարտ 2021 11:13

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր Facebook-յան էջում գրել է.  «Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

06 Մարտ 2021 23:03

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 5-ին Կոտայքի բաժին է ներկայացել 29-ամյա Սաշա...

  • Լրահոս

ՊՆ-ի և Տավուշի մարզպետի արձագանքը՝ մարզի մի քանի գյուղերում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերին

07 Մարտ 2021 15:52

Ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին. Սյունիքի մարզպետարան

07 Մարտ 2021 15:39

Նոր տվյալներ՝ Արցախում կորոնավիրուսի տարածման ու վարակակիրների մասին

07 Մարտ 2021 15:32

«Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը շարունակում են սպասարկել անձամբ Նիկոլի շահերը. Արմեն Աշոտյան

07 Մարտ 2021 15:16

Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով. Հայրենիքի փրկության շարժման կոչը՝ մարտի 8-ին ընդառաջ

07 Մարտ 2021 15:07

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ռուստամ Բադասյանի ելույթը՝ Ճապոնիայում

07 Մարտ 2021 14:55

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վահրամ Բաղդասարյանի հետ

07 Մարտ 2021 14:37

Ադրբեջանցի զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում. Հրանտ Բագրատյան

07 Մարտ 2021 14:28

Նիկոլի առասպելը, որը սկսվեց մարտի 1-ին, մեռավ մարտի 1-ին. Միքայել Մինասյան

07 Մարտ 2021 14:16

Սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ պետք է կեղծել, որ կեղծվի, ի՞նչ եք խոսում. Էդմոն Մարուքյան

07 Մարտ 2021 14:00

Մի շարք մարզերում ձյուն ու բուք է սպասվում. ջերմաստիճանը նվազելու է

07 Մարտ 2021 13:36

Սահմանադրությունը Հայաստանում վաղուց ոտնահարված մի փաստաթուղթ է. ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար

07 Մարտ 2021 13:18

Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018-ին, չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. ՀՀ ՄԻՊ

07 Մարտ 2021 12:56

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է

07 Մարտ 2021 12:33
Մարզեր

ՊՆ-ի և Տավուշի մարզպետի արձագանքը՝ մարզի մի քանի գյուղերում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերին

07 Մարտ 2021 15:52

Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500...

Կարդալ
Մարզեր

Ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին. Սյունիքի մարզպետարան

07 Մարտ 2021 15:39

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է.  «Հարգելի՛ հայրենակիցներ Իբրև արձագանք համացանցում տարածվող տեղեկատվության, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ