• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Մարտ 2021 11:46
  • 497.14
  • 588.86
  • 6.47
3 °c
Երևան
5 ° Wed
-1 ° Thu
-3 ° Fri
1 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԶԼՄ․ Դատարանի որոշմամբ Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ

Իրավունք,
01 Փետրուար 2021 23:12

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր բերվել էր դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվեց նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը։

Վերմիշյանը անազատության մեջ է գտնվում 2020 թվականի փետրվարի 8-ից: Նա մեղադրվում է այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեկան լիազորությունները, խախտելով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներն առ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույք:

Այսօրվա նիստին Վերմիշյանի պաշտպան Էդգար Արամյանը նշեց, որ վերացել են կալանքի այն հիմքերը, որը դատարանին նախկինում ներկայացվում էր. «Մասնավորապես նշվում էր, որ Վահագն Վերմիշյանը զբաղեցնում է պաշտոն, դրանից ելնելով կարող է չարաշահել պաշտոնական դիրքը, ազդեցություն ունենալ գործի մասնակիցների՝ վկաների վրա, նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից»,-նշեղ Արամյանը և հիմնավորեց, որ Վերմիշյանը այլևս չի զբաղեցնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, նախաքննությունը ավատվել է և ցուցմունքները արդեն պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է թաքնվելու նշեց, որ հաշի առնելով իր պաշտպանյալի համբավը, պետք է նկատի ունենալ, որ Վերմիշյանը նման վարքագիծ չի դրսևորի: Արամյանը նաև հավելոց, որ եթե անձը գտնվում է կալանքի տակ մեկ տարուց ավելի խափանման միջոցը պետք է փոխվի, բացառությամբ եթե նա չի կատարել առանձնակի ծանր հանցագործություն: Հիշեցրեց, շուտով կլրանա Վերմիշյանի կալանավորման 1 տարին և խնդեց դատարանին իր որոշման մեջ անդրադառնալ նաև այդ հանգամանքին: Առաջարկեց խափանման միջոցը փոխարինել գրավով, իսկ գրավի չափը թողնվեց դատավորի հայացողությանը, սակայն խնդրեց, որ սահմանվի գրավի ողջամիտ չափ:

Մեղադրող դատախազը, սակայն, հակադարձեց՝ նշելով. «Դատավարության մասնակիցների վրա անօրինկան ազդեցություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, ինչպես նաև թաքնվելու հավանականությունը շարունակում է առկա լինել»: Բացի այդ, մեղադրողը նշեց, որ նախաքննության ընթացքում եղել է մեղադրանքի լրացում: Դատախազը նաև նշեց, որ այս գործի քննության ընթացքում հարցվել է նոր քր. գործը՝ փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանտկանիշներով, որն էլ կցվել այս մայր գործին:

Ամբաստանյալ Վերմիշյանն էլ դրվագներ պատմեց քրեական գործից և ասաց, որ այս գործը իր գլխին «սարքել են», քանի որ ինքը Կառավարության նիստերին և Քաղաքաշինության կոմիտեի նիստերին դեմ է արտահայտվել կառավարության որոշումներին. «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ասել եմ, որ պատրաստվում ես հողերը հանձնել, դրա համար էլ արեց, ես իրեն ազատության մեջ խանգարում էի, հիմա հողերը տվել է արդեն, կարող է ինձ ազատ թողնել: Մեկ տարի ինձ հետևել են: Այդ տղաներին արդեն դեմքով էի ճանաչում, կատակում էի, ասում էի, այդպես ավելի ապահով է»,- նշեց Վերմիշյանը:

Ամբաստանյալը նաև հայտարարեց, որ կալանավայրում «կտտանքների» է ենթարկվել. «8 ժամ հարցաքննվել է, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ 2 օր շարունակ ջուր է խնդրել և չի ստացել»: Դատավոր Մնացականյանը ընդհատեց Վերմիշյանի խոսքը և դատախազից հետաքրքրվեց, արդյոք այդ հանգամաքնեը քննվել են: Հարցին պատասխանեց Վերմիշյանը և ասաց, որ ինքը այդ մարդը չէ, որ նման բանի համար բողոք ներկայացնի, դատավորի մյուս հարցին էլ ի պատասխան ասաց, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի կիրառվել:

Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատաևանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերմիշյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Վերադառնալով դատարանը որոշեց անփոփոխ թողնել նախկին բարձրաստիճան պաշտոնյանի կալանքը:

Նիստի ավարտից հետո Վահագն Վերմիշյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, եւ այն անհիմն է որակում. «Ամբողջը կարգադրված է եղել Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից՝ նպատակն էլ Վահագն Վերմիշյանին մեկուսացնելը, լռելու ցանկություն չունեմ»:

Այն ինչ վերաբերում է ԱԱԾ հաղորդագրությանը, որում ասվում է, որ Վահագն Վերմիշյանը կասկածանքն ընդունում է, ասաց, որ հայց են պատրասում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Լրագրողի ճշտող հարցի Փաշինյանի թե՞ ԱԱԾ-ի դեմ, պաշտպաններից Մուշեղ Առաքելյանն ասաց, որ ըստ կարգի կորոշեն:

Նա մեր զրույցում գնահատելով նախաքննության ընթացքը նշեց, որ օբեկտիվ քննություն չի իրականացվել, իրենց բազում միջորդությունները մերժվել են, գործով առերսումներ չեն եղել:

Նշենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 6 անձ, որոնց թվում է նաեւ Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: Նա մեղադրվում է առաձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:

Tags: Վահագն Վերմիշյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան

09 Մարտ 2021 10:45

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․ «Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ...

«Ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում»․ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ներկայացրել

09 Մարտ 2021 09:33

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել՝ ներկայացնելով հատվածներ Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից: ...

Տավուշի մարզպետը մտադիր է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին դատի տալ

08 Մարտ 2021 23:10

Հայաստանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ դատական ​​հայց հարուցելու մտադրություն ունի: Վերջինս...

RA Human Rights Defender Arman Tatoyan presented the  annual report of the National Preventive Mechanism activities

Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է անվտանգությունը. ՄԻՊ

08 Մարտ 2021 21:48

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների...

  • Լրահոս

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

09 Մարտ 2021 11:37

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են․ ԱԻՊԾ

09 Մարտ 2021 11:25

Հայրենադարձ 100 լիբանանահայ ինտեգրման մի շարք խնդիրներ է ներկայացրել

09 Մարտ 2021 11:15

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին

09 Մարտ 2021 11:00

Հայաստանում հաստատվել է 182 կորոնավիրուսային դեպք

09 Մարտ 2021 10:53

Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան

09 Մարտ 2021 10:45

ԼՀԿ-ի պատգամավորները մանրամասներ են հայտնել Տավուշ կատարած այցից

09 Մարտ 2021 10:33

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը

09 Մարտ 2021 10:25

Հեռախոսազրույց՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

09 Մարտ 2021 10:15

Արցախի մի շարք շրջաններում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում․ ԱԻՊԾ

09 Մարտ 2021 10:00

Մամուլի տեսություն․ Գասպարյանը ցանկացել է բանակը հանել փողոց, Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է

09 Մարտ 2021 09:53

Ֆիզուլիում կառուցվող օդանավակայանը դառնալու է ոչ միայն ՀՀ և Արցախի, այլև ՌԴ-ի և Իրանի դեմ գործող ռազմակայան․ իրանագետ

09 Մարտ 2021 09:50

«Ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում»․ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ներկայացրել

09 Մարտ 2021 09:33

Հոսանքի երկարատև անջատումներ Երևանում և մարզերում

09 Մարտ 2021 09:28
Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

09 Մարտ 2021 11:37

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում...

Կարդալ
Արցախ

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են․ ԱԻՊԾ

09 Մարտ 2021 11:25

Երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:   Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ