• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Մարտ 2021 15:56
  • 497.14
  • 588.86
  • 6.47
10 °c
Երևան
2 ° Sun
2 ° Mon
5 ° Tue
5 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», հայտարարություն է տարածել

Իրավունք, Քաղաքականություն,
02 Փետրուար 2021 09:36

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ 

«Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղսագրվում է ծանր հանցագործություն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել քրեական գործին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնց լուսաբանումը կբացահայտեր քրեական գործ հարուցելու և ինձ մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները։

Այնուամենայնիվ, դուրս չգալով նախաքննության մարմնի հայտարարությամբ բացահայտված տեղեկատվության շրջանակներից, ի շարս դրանում բերվող մեղադրանքների, սույն հայտարարությամբ կանդրադառնանք դրանից էական համարվող առնվազն մեկ հանգամանքի, որը կարծում եմ՝ իրականացվել է այն նպատակով, որ հանրության շրջանում առաջացնի ավելի մեծ մտահոգություն և ապահովի հուզական հոգեվիճակ։

Ըստ հաղորդագրության, մեր ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարված ապրանքն, ի հակառակ պայմանագրով նախատեսված պայմանների, եղել է 1977 թվականի արտադրության։ Գտնում ենք, որ նմանատիպ պնդումը կարող է ունենալ երկու պատճառ։ Կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական /իրականում 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը/, կա՛մ փորձ է արվել իրականությունն ակնհայտ խեղաթյուրելու միջոցով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։ Հայտնում ենք, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։

​Ինչպես նշեցինք, նախաքննության այս փուլում զերծ կմնանք քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ այլ մանրամասները հրապարակային ներկայացնելուց և դրանց կանդրադառնանք՝ ինձ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, որը նույն օրը ներգրավվել է մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Tags: ԱԱԾԴավիթ ԳալստյանՄեղադրանքՊատրոն Դավո
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

06 Մարտ 2021 15:16

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։   Հիշեցնենք, որ Հայաստանի...

Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել հայ գերիների վերադարձի հարցում

06 Մարտ 2021 12:47

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես...

Հազվադեպ երևույթ է, որ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին. միջազգայնագետ

06 Մարտ 2021 11:49

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել: Իսկ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը ակտիվ հեռախոսազրույցներ են ունեցել...

Թևոսյանը պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու. Բաբայան

06 Մարտ 2021 10:47

Պատգամավոր Վահագն Թևոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է հանրային հեռարձակողների խորհրդի անդամ:   Նա նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը...

  • Լրահոս

«Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի կազմակերպիչները սպասում են ՊՆ-ի մոտ ակցիա իրականացրած իրենց համախոհներին

06 Մարտ 2021 15:44

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

06 Մարտ 2021 15:33

Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

06 Մարտ 2021 15:16

Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

06 Մարտ 2021 15:00

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեքենա է այրվել

06 Մարտ 2021 14:47

Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

06 Մարտ 2021 14:30

Գորիսում զինված հարձակման են ենթարկվել Սյունիքի մարզի ՍԱՏՄ-ի գլխավոր տեսուչի հարազատները

06 Մարտ 2021 14:15

Ինչ չվերթներ են սպասվում մարտին Մոսկվայից Երևան, Գյումրի և հակառակ ուղղությամբ

06 Մարտ 2021 14:03

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

06 Մարտ 2021 13:41

Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի

06 Մարտ 2021 13:31

Արցախի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը տեղահանված բնակիչներից 28 դիմում-բողոք է ստացել

06 Մարտ 2021 12:58

Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել հայ գերիների վերադարձի հարցում

06 Մարտ 2021 12:47

«Թումո» տուփեր կստեղծվեն Սևանում և Գեղարքունիքի այլ համայնքներում

06 Մարտ 2021 12:29

Հայաստանում մարտի 8-ին սպասվում են տեղումներ

06 Մարտ 2021 12:12
Հայաստան

«Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի կազմակերպիչները սպասում են ՊՆ-ի մոտ ակցիա իրականացրած իրենց համախոհներին

06 Մարտ 2021 15:44

«Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ սպասում են համախոհներին, որոնք ավելի վաղ ՊՆ-ի մոտ հանրահավաք են անցկացրել՝ ի...

Կարդալ
Հայաստան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

06 Մարտ 2021 15:33

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի որոշմամբ՝ ֆինանսական հատուցում է ստացել սեպտեմբերի 27-ից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ևս 121 ընտանիք: Այս...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ