• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Մարտ 2021 21:35
  • 497.14
  • 588.86
  • 6.47
5 °c
Երևան
3 ° Sun
3 ° Mon
3 ° Tue
4 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ադրբեջանցի զինվորականները ցուցանակ ու դրոշ են տեղադրել․ ՄԻՊ-ը մի շարք բնակավայրերից նոր ահազանգեր է ստացել

Իրավունք,
02 Փետրուար 2021 12:47

 ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել, որում ասված է․ 

«Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ՝ կոնկրետ գործոններով): 

Մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրերն իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ:  

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաև դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացրել նաև Կապան համայնքի ղեկավարը:

Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունեն կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում:

Այս ահազանգերից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներում անմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Տեղում կատարվել են դիտարկումներ, ինչպես նաև մի շարք քննարկումներ բնակիչների հետ:

Արդյունքում՝ Կապան համայնքի բնակիչների ու համայնքային մարմինների նշված ահազանգերը հաստատվել են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանության մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնվազն հետևյալ գործոնների տեսանկյունից.

1) Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը,

2) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող լեզվով,

3) Ադրբեջանում հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք,

4) ուղեկցվում է Հայաստանի Կապան համայնքի նշված գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականներն արդեն մեկ ամսից ավել է գրեթե ամեն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թվում՝ լինելով հարբած վիճակում, ինչպես դիտարկել են գյուղացիները,

5) Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին առկա են ադրբեջանական զինվորականներ՝ զինված մարդիկ,

6) Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրվել են նման ցուցանակներ ու դրոշներ, հայտնվել են ադրբեջանական զինվորականներ, ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ու վտանգներով, հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրավունքի գերակայությանը, հետևաբար՝ չունի իրավական ուժ,

7) Ադրբեջանի զինված ուժերը հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարել են ու շարունակում են կատարել խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ հանցանքներ:

Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլերն արվել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): Այս վիճակը չի կարող որևէ կերպ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարվածություն, ոտնահարում է խաղաղ բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու շահերը:

Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով): Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին»։

Tags: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Էրեբունու ոստիկանները բացահայտել են հիվանդանոցում կատարված գողությունը

06 Մարտ 2021 19:13

Մարտի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում տված կինը հայտնել էր, որ հիվանդանոցի իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել...

Քրգործի վարույթում միայն հանրային ծառայողների սոցապահովության երաշխավորման օրենսդրական փոփոխությունները խտրական են.

05 Մարտ 2021 22:05

ՀՀ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային...

Freedom House. 2020 թ-ին ՀՀ-ն 2 միավորով առաջ է անցել քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ոլորտում

05 Մարտ 2021 21:28

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը օրերս գլոբալ ազատություների մասին այս տարվա զեկույցի ներքո հրապարակել է 2021 թ-ի ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման և...

Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. Փաստաբանների պալատ

05 Մարտ 2021 19:32

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված...

  • Լրահոս

Արարատ, խաշ և կոնյակ. Հայաստանը սահմանները բացում է ռուս զբոսաշրջիկների համար

06 Մարտ 2021 21:34

Ստեփանակերտի զարգացման ծրագրերը նախապատերազմյան շրջանի համեմատ,ընդհանուր առմամբ, չեն նվազելու. Արայիկ Հարությունյան

06 Մարտ 2021 21:03

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

06 Մարտ 2021 20:47

ԱՄՆ հայ փաստաբանների միությունը «Գորշ գայլերի» ռասիզմի վերաբերյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

06 Մարտ 2021 20:32

Մեղմացվել են մանկապարտեզներում երեխաների ընդունելության կանոնները. ՀՀ ԱՆ

06 Մարտ 2021 20:16

178 երկրների ցանկում Հայաստանը 32-րդն է. The Heritage Foundation-ի 2021թ.-ի տնտեսական ազատության ինդեքս

06 Մարտ 2021 20:00

Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի Տաշքենդի «Մեծ սաղավարտում»

06 Մարտ 2021 19:44

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը կողմերին կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին

06 Մարտ 2021 19:29

Էրեբունու ոստիկանները բացահայտել են հիվանդանոցում կատարված գողությունը

06 Մարտ 2021 19:13

ԼՂ հակամարտությունը չի ավարտվել, և  եռակողմ հայտարարությունը չի կարող ապահովել հարատև խաղաղություն. Արտակ Բեգլարյան

06 Մարտ 2021 18:58

Արցախում արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները ոչ աշխատանքային օրերին

06 Մարտ 2021 18:43

Ռեանիմոբիլներ, թաղամասի կառուցում. հանգանակության գումարները կուղղվեն Արցախ

06 Մարտ 2021 18:28

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ հայտարարությանը

06 Մարտ 2021 18:14

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն ավարտվել է երթով

06 Մարտ 2021 18:00
Հայաստան

Արարատ, խաշ և կոնյակ. Հայաստանը սահմանները բացում է ռուս զբոսաշրջիկների համար

06 Մարտ 2021 21:34

Մոսկվայի և Երևանի միջև թռիչքների վերսկսումից հետո Հայաստանը դարձել է ամենատարածված օտարերկրյա ուղղությունը ռուսաստանցիների շրջանում. գրում է ՌԻԱ Նովոստի-ն: Ինքնաթիռները...

Կարդալ
Արցախ

Ստեփանակերտի զարգացման ծրագրերը նախապատերազմյան շրջանի համեմատ,ընդհանուր առմամբ, չեն նվազելու. Արայիկ Հարությունյան

06 Մարտ 2021 21:03

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ՝ տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ