• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Մարտ 2021 17:43
  • 497.14
  • 588.86
  • 6.47
9 °c
Երևան
6 ° Sat
2 ° Sun
3 ° Mon
4 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՀԺՄ-ն Yerevan.Today-ի լրագրողի հետ կապված միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Իրավունք, Հայաստան, Հասարակություն,
02 Փետրուար 2021 22:11

2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ աշխատակազմ՝ խնդրելով նշել, թե ինչո՞ւ և ի՞նչ օրենսդրական հիմնավորումներով չի հավատարմագրվել «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանը: Այս մասին ասվում է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«29.01.2021 թվականին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի ստորագրությամբ ստացվել է հարցման պատասխանը, որում նշվում է, որ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքների լուսաբանման համար Ս․ Բադոյանը չի հավատարմագրվել, քանի որ 5-րդ գումարման նստաշրջանի աշխատանքների լուսաբանման ժամանակ չի պահպանել Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջները։

Հայաստանի ժուռնալիստների միությունը հարկ է համարում հիշեցնել, որ Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 22-րդ կետը սահմանում է հավատարմագրված լրագրողի պարտավորությունները, և այդ կետի կարգավորումները որևէ առնչություն չունեն լրագրողի հավատարմագրումը մերժելու կարգավորումների հետ։

Եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ Որոշման 22-րդ կետով հնարավոր է մերժել լրագրողի հավատարմագրումը, ապա առնվազն անհասկանալի է, թե 22-րդ կետում թվարկված թվով 6 ենթակետերից կոնկրետ որ մեկը չի պահպանվել լրագրողի կողմից։

Ըստ Որոշման՝ լրագրողի հավատարմագրման մերժման հիմքերը սպառիչ թվարկված են 16-րդ կետում, որտեղ անգամ անուղղակի հղում չի պարունակվում 22-րդ կետի պահանջներից որևէ մեկին։

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի՝ լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Միևնույն ժամանակ՝ նույն օրենքով արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Հաշվի առնելով «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի հետ կապված վերջին միջադեպերը՝ իշխանական պատգամավորների կողմից, ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված են պատգամավորական էթիկայի կանոնները, համաձայն որոնց՝ պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խոչընդոտելու խոսքի և մամուլի ազատությունը, և հորդորում առաջնորդվել բացառապես օրենքով»։

Tags: Yerevan.TodayՀայաստանի ժուռնալիստների միությունՍյուզի Բադոյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Եղանակն աստիճանաբար կտաքանա

05 Մարտ 2021 17:05

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:...

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

05 Մարտ 2021 17:02

Դատարանը քիչ առաջ հրապարակեց Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը: Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատարանն արձանագրել է,...

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը միացավ Covid-19-ի դեմ պայքարին

05 Մարտ 2021 16:26

COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝...

Թմրամիջոցի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի. ՔԿ

05 Մարտ 2021 15:44

Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր...

  • Լրահոս

Եղանակն աստիճանաբար կտաքանա

05 Մարտ 2021 17:05

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

05 Մարտ 2021 17:02

Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը նույնպես այսօր են ծնվել

05 Մարտ 2021 16:55

Լևոն Արոնյանին հանձնվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում

05 Մարտ 2021 16:35

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը միացավ Covid-19-ի դեմ պայքարին

05 Մարտ 2021 16:26

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

05 Մարտ 2021 16:04

Նոր նշանակումներ՝ վարչապետի աշխատակազմում

05 Մարտ 2021 15:58

Թմրամիջոցի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի. ՔԿ

05 Մարտ 2021 15:44

Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին. ՀՀ ԱԳՆ

05 Մարտ 2021 15:44

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին

05 Մարտ 2021 15:25

Լավ հնարավորություն՝ աշխատող ուսանողների համար (տեսանյութ)

05 Մարտ 2021 15:24

Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

05 Մարտ 2021 15:01

Մենք մեզ հետևողականորեն՝ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ. Սուրեն Սարգսյան

05 Մարտ 2021 14:58

Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 

05 Մարտ 2021 14:52
Երևան

Եղանակն աստիճանաբար կտաքանա

05 Մարտ 2021 17:05

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:...

Կարդալ
Իրավունք

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

05 Մարտ 2021 17:02

Դատարանը քիչ առաջ հրապարակեց Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը: Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատարանն արձանագրել է,...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ