• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Փետրուար 2021 22:52
  • 497.14
  • 588.86
  • 6.47
0 °c
Երևան
3 ° Sat
3 ° Sun
1 ° Mon
1 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Բանտային առողջապահության ոլորտը կենդանի օրգանիզմ է․ ԱՆ արձագանքը՝ ՄԻՊ զեկույցին

Իրավունք,
04 Փետրուար 2021 11:17

Արդարադատության նախարարությունն անդրադարձել է փետրվարի 3-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցին։  

ԱՆ-ն այս առումով հայտարարություն է տարածել, որում ասված է․ 

«Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը մշտապես դիտարկվում է դրանց բովանդակության լույսի ներքո՝ բացառելով ցանկացած ձևական (formal) մոտեցում:

Այս պնդումն ավելի ցայտուն կերպով արտացոլված է ոլորտային բարեփոխումների օրակարգում, որի շրջանակներում ձեռնարկված քայլերն ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ, արձանագրում են համակարգային առաջընթաց: Հատկապես բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների օրակարգը, որպես վերջնարդյունք, թիրախավորել է բանտային առողջապահության ոլորտը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելը: Սա նշանակում է, որ ազատությունից զրկված անձանց պետք է հասանելի լինի երկրում առկա բժշկական օգնության և սպասարկման այն նույն մակարդակը, ինչ ընդհանուր բնակչության համար՝ բացառելով իրավական կարգավիճակով պայմանավորված խտրականության դրսևորումները:

Անդրադառնալով զեկույցի բովանդակային կետերին՝ Նախարարությունը հարկ է համարում առանձնացնել հետևյալ դիտարկումները.

• «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով ամրագրվում են ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու օրենսդրական հիմքերը, իսկ ենթաօրենսդրական ակտերով սահմանվում են դրանց ընթացակարգերը։ Այլ կերպ՝ նշված օրենքի կարգավորումների համալիր վերլուծությունից բխում է, որ ձերբակալված և կալանավորված անձանց բուժհաստատություններում պահելու լիազորությունը հստակ է և կանխատեսելի, հստակ է նաև այն, որ նման լիազորությամբ օժտված է Քրեակատարողական ծառայությունը, իսկ այն, թե ինչ ընթացակարգով է իրականացվում պահպանման լիազորությունը, օրենքն այն ընդունելու լիազորությունը վերապահել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու լիազոր մարմնին: Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտի մակարդակով կարգավորելը չի կարող ընդունվել որպես անձի իրավունքը սահմանափակող երևույթ: Բացի այդ, տրամաբանական է, որ ընթացակարգային բոլոր հարցերը չեն կարող դառնալ օրենքի կարգավորման առարկա՝ ելնելով ողջամտության կանխավարկածից: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս կիսում է այս տեսակետը:

  • Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտով կարգավորելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել օրենքի «հովանոցից» օգտվել և մեկնաբանվել իբրև անձի իրավունքներին միջամտելու «արդարացում»: Ինչպես նշվեց, օրենքով նախատեսված են բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու իրավական հիմքերը, իսկ թե ինչպես պետք է իրացվեն այդ հիմքերը, հարցի պատասխանը ընթացակարգային տեսանկյունից տալիս են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները: Այս պայմաններում առնվազն հասկանալի չէ, թե ինչպես կարող են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները, որոնք տալիս են անձի նկատմամբ հսկողության իրականացման մանրամասները, դիտարկվել ծավալային առումով օրենքին ոչ համահունչ կամ տալ անձի իրավունքներին անհամաչափ միջամտության թյուր պատկերացում:
  • Բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացման ընթացքում կոնֆիդենցիալության ապահովման նպատակով դրանք իրականացվում են (կալանավորված անձի օրինակով) պահակետի ծառայողի լսողության սահմաններից դուրս: Նման պայմաններում պահակետի ծառայողը դուրս չի գալիս իր լիազորությունների շրջանակից և չի կատարում այնպիսի գործողություն, որն ուղղված է բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացմանը խոչընդոտելուն կամ բժշկական գաղտնիքը բացահայտելուն կամ անձի արժանապատվությունը նվաստացնելուն: Ըստ այդմ՝ կարելի է արձանագրել, որ բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները չեն կարող խախտվել:

Դրան զուգահեռ, պահակետի ծառայողն ունի տեսողական արդյունավետ հսկողության ապահովման պարտականություն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով այն, որ պահակետի ծառայողը հսկում է ազատությունից զրկված անձին և ապահովում անվտանգություն: Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ պահակետի ծառայողը գործել է Սահմանադրության 6-րդ հոդվածի կարգավորումներին համահունչ: Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք չեն բխում նրան վերապահված լիազորությունների ծավալից, կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության: Ուստի, Սահմանադրության և օրենքներին համահունչ գործելն ըստ էության համարել ձևական (formal) մոտեցում, կարծում ենք՝ որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող:

  • Չպետք է մոռանալ, որ քրեակատարողական հիմնարկն ինքնին հատուկ պահպանվող գոտի է և անվտանգության ապահովման ուժերը չեն կարող համեմատվել քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման ուժերի հետ: Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման որակական կողմի տեսանկյունից պետք է ապահովել անհրաժեշտ հավասարակշռություն անձի առողջության պահպանման իրավունքի և անվտանգության երաշխավորման նպատակով գործադրվող միջոցների միջև:

  • Տեղյակ լինելով միջազգային իրավաբանությունում առկա մոտեցումներին՝ հայտնի իրողություն է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման առկայության կամ բացակայության հանգամանքը Եվրոպական դատարանը գնահատում է գործով առկա բոլոր հանգամանքների համակցության մեջ: Պահակետի ծառայողի հսկողության տակ գտնվելու փաստն առանձին վերցված 3-րդ հոդվածի համատեքստում դիտարկելն ընդունելի համարվել չի կարող, այն էլ այն դեպքում, երբ չեն խախտվում բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները:

  • Ինչ վերաբերում է զեկույցում նշված՝ ոլորտային բարեփոխումների առնչությամբ Պաշտպանին իրազեկելուն, հարկ ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ բանտային առողջապահության ոլորտում Կառավարության բարեփոխումների օրակարգը բավական հավակնոտ է: Բանտային առողջապահության ոլորտը կենդանի օրգանիզմ է, այն անընդհատ կատարելագործման և արդի զարգացման միտումներին համահունչ գործելու կարիք ունի այնպես, ինչպես հանրային առողջապահության ոլորտը: Բարեփոխումների իրականացումը երբեք չպետք է ընկալվի անձի իրավունքների հնարավոր խախտումները քողարկելու քայլ: Ճիշտ հակառակը՝ Կառավարությունը՝ ընդհանրապես, և Նախարարությունը՝ մասնավորապես, հետևողական է անձի իրավունքների խախտման ցանկացած դեպք բացահայտելուն, երբ առկա են օբյեկտիվ և ողջամիտ հիմքեր:

Արդարադատության նախարարությունը վերստին ընդգծում է իր մոտեցումն առ այն, որ ազատությունից զրկված ցանկացած անձի իրավունքի երաշխավորումը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ անկախ կոնկրետ անձի կարգավիճակից կամ նրա անձի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանից: Եվ որ ամենակարևորն է, նշված մոտեցումը պետք է ընկած լինի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցանկացած անձի կամ կառույցի գործունեության հիմքում»։

Tags: ԱՆ արձագանքԱրդարադատության ՆախարարությունՄԻՊ զեկույց
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Արձանագրվել է վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ. ՄԻՊ աշխատակազմ

26 Փետրուար 2021 21:44

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մի շարք դիրքորոշումներ է ներկայացրել երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: ՄԻՊ-ի հայտարարության մեջ ասված է. ...

Արցախը ՄԻՊ-ողջունել է գերիների վերաբերյալ Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը

26 Փետրուար 2021 20:00

Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ գրասենյակը:  «Արցախի...

Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում. Ժոզեֆ Սիգելե

26 Փետրուար 2021 18:15

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին...

Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ՝ բերման ենթարկվածի մեքենայում (տեսանյութ)

26 Փետրուար 2021 13:58

Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 36-ամյա մի...

  • Լրահոս

ԼՂ հակամարտության շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում. ՌԴ ՊՆ

26 Փետրուար 2021 22:30

Անկացվել են ՀՕՊ զորքերի և ավիացիայի համատեղ շտաբային մարզումներ. ՀՀ ՊՆ

26 Փետրուար 2021 22:14

Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահի լիազորությունները

26 Փետրուար 2021 22:00

Արձանագրվել է վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ. ՄԻՊ աշխատակազմ

26 Փետրուար 2021 21:44

Հակոբ Արշակյանը հայկական արտադրության հարվածային ԱԹՍ է ներկայացրել (տեսանյութ)

26 Փետրուար 2021 21:26

Կարգավիճակի հարցը փակված է. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել. Արցախի ԱԳ նախարար 

26 Փետրուար 2021 21:19

Հայաստանի և Իրանի քաղաքների միջև ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան

26 Փետրուար 2021 21:09

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հանդիպել

26 Փետրուար 2021 21:00

Եթե Նիկոլը կարողանա ինչ-որ ձևով հանել Օնիկ Գասպարյանին, բանակը պետք է ոտքի կանգնի. Վազգեն Մանուկյան

26 Փետրուար 2021 20:45

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

26 Փետրուար 2021 20:38

«Մեր պահանջն այլընտրանք չունի». Հայրենիքի փրկության շարժումը՝ հաջորդ հանրահավաքի մասին

26 Փետրուար 2021 20:34

Հայկ Մարությանը Վլադիլեն Բալյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է հանձնել

26 Փետրուար 2021 20:23

Նիկոլի իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ. Միքայել Մինասյան

26 Փետրուար 2021 20:12

Արցախը ՄԻՊ-ողջունել է գերիների վերաբերյալ Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը

26 Փետրուար 2021 20:00
Արցախ

ԼՂ հակամարտության շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում. ՌԴ ՊՆ

26 Փետրուար 2021 22:30

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: ՌԴ ՊՆ-ն...

Կարդալ
Զինված ուժեր

Անկացվել են ՀՕՊ զորքերի և ավիացիայի համատեղ շտաբային մարզումներ. ՀՀ ՊՆ

26 Փետրուար 2021 22:14

Փետրվարի 25-ին անցկացվել են հակաօդային պաշտպանության զորքերի և ավիացիայի համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ