• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Մարտ 2021 11:44
  • 497.14
  • 588.86
  • 6.47
6 °c
Երևան
2 ° Sun
2 ° Mon
5 ° Tue
5 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Կոչ եմ անում բոլորին սթափվել. Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ

Իրավունք, Հասարակություն,
08 Փետրուար 2021 22:47
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով բոլորին սթափվել.
«Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները:
Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի:
Քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի: Պետք է ճիշտ նախանշել այդ գերակայությունները և հանրային քննարկումներն ուղղել այդ ուղղությամբ՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հեռանկարներից:
Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ որպես պետության ինստիտուտներ, պետք է իրենց նախաձեռնությունների կամ գործողությունների հիմքում դնեն մարդու իրավունքների արդիական, հանրությանն անհանգստացնող գերակա հարցեր՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակի սահմաններում: Այս դեպքում հանրային քննարկումն էլ կշարժվի հենց այդ ուղղությամբ:
Այդ կերպ է իշխանությունը հանրությանը ցույց է տալիս իր քայլերն իրական խնդիրների առնչությամբ, իսկ ընդդիմությունը նույն սկզբունքով իշխանության նկատմամբ այդ հարցերով ապահովում է պատշաճ վերահսկողություն:
Վերջապես, հասարակությունն էլ տեսնում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը զբաղված են իր առօրյա, իրական խնդիրներով, այլ ոչ թե իշխանավեճի նեղ թեմաներով, որ իր իրավունքների հարցերը բոլորի իրական ուշադրության կենտրոնում են, այլ ոչ անտեսված են ու գտնվում են հանրային քննարկման լուսանցքում:
Ուստի, բոլորին կոչ եմ անում սթափվել:
Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. խախտված կամ լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կենսական իրավունքները, նրանց համար իրենց վերաբերող հարցերում այդպես էլ կանխատեսելիություն չի ապահովվում, Հայաստանին ադրբեջանական իշխանությունները սպառնում են նոր պատերազմով ու մեր երկրի բնակչության մասին խոսում են սպառնալիքների լեզվով, անհրաժեշտ է գործադրել պատասխանատվության ընթացակարգեր մեր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների համար, պետք է երաշխավորել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները և այլն:
Այս և այլ գերակայություններ պետք է լինեն յուրաքանչյուր կողմի նախաձեռնության կամ ծրագրի հիմքում՝ անկախ քաղաքական որևէ հայացքից կամ կարգավիճակից:
Վերջապես, այդ կերպ կհաստատենք, որ մեր երկրում ամեն ինչ արվում է ի շահ մարդու ու իրավունքի գերակայության և որ առաջնայինը մշտապես տարբերվում է երկրորդայինից»:
Tags: ՀՀ ՄԻՊՍպառնալիքներ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մամուլի տեսություն. Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիվկորպուսի «դեմարշը», Մարությանի անգործության հետևանքը

06 Մարտ 2021 09:31

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մենք թերթի...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

06 Մարտ 2021 09:15

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի...

Արցախում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար. Արայիկ Հարությունյան

05 Մարտ 2021 23:02

Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահն իր երախտագիտությունն է փոխանցել...

Քրգործի վարույթում միայն հանրային ծառայողների սոցապահովության երաշխավորման օրենսդրական փոփոխությունները խտրական են.

05 Մարտ 2021 22:05

ՀՀ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային...

  • Լրահոս

Երեկ Արցախում աճյուններ չեն հայտնաբերվել. ԱԻՊԾ խոսնակ

06 Մարտ 2021 11:36

Նոր տուն՝ 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար (լուսանկար)

06 Մարտ 2021 11:20

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 508 նոր դեպք է հաստատվել

06 Մարտ 2021 10:56

Թևոսյանը պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու. Բաբայան

06 Մարտ 2021 10:47

Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

06 Մարտ 2021 10:34

Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ

06 Մարտ 2021 10:16

Մամուլի տեսություն. Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիվկորպուսի «դեմարշը», Մարությանի անգործության հետևանքը

06 Մարտ 2021 09:31

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

06 Մարտ 2021 09:15

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

06 Մարտ 2021 00:11

Ավելի շուտ հրե դժոխքը կսառչի, քան մենք կդիտարկենք Տիխանովսկայային արտահանձնելու ձեր պահանջները. Լիտվայի ԱԳՆ

05 Մարտ 2021 23:06

Արցախում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար. Արայիկ Հարությունյան

05 Մարտ 2021 23:02

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

05 Մարտ 2021 22:48

Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակել․ հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան

05 Մարտ 2021 22:33

Հայտնի է, թե ով կփոխարինի Վահագն Թևոսյանին

05 Մարտ 2021 22:19
Արցախ

Երեկ Արցախում աճյուններ չեն հայտնաբերվել. ԱԻՊԾ խոսնակ

06 Մարտ 2021 11:36

Արցախի հայկական վերահսկողությունից դուրս եկած տարածքներում կատարված որոնողական երեկվա աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արցախի ՆԳՆ...

Կարդալ
Մարզեր

Նոր տուն՝ 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար (լուսանկար)

06 Մարտ 2021 11:20

Հայրենի Աքորի գյուղում 120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար տուն կկառուցեն: Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ