• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 10:25
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
1 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Երեք ճանապարհային ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով գործն ուղարկվել է դատարան

Իրավունք, Հայաստան,
12 Փետրուար 2021 17:24

Հաշվի առնելով ճանապարհային ոստիկանների կողմից 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցադրումները, ինչպես նաև հիշյալ դեպքի վերաբերյալ հատկապես վերջին օրերին մամուլում շրջանառվող տեսանյութն ու դրա մասին երբեմն թյուրընկալումների տեղիք տվող հրապարակումները, հարկ ենք համարում առավել մանրամասն ներկայացնել հիշյալ քրեական գործի հանգամանքերը: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն, մանրամասնելով.

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` քրեական գործի նյութերին կցված տեսանյութերի զննությամբ և դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երեք տեսուչներ` Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը, ովքեր ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին ու Տիգրան Մեսրոպյանին:

Մասնավորապես, ՃՈ տեսուչներ Սարգիս Մնացականյանն ու Սահակ Խաչատրյանը 2020 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են արգելված վայրում կայանված` Արթուր Մեսրոպյանին պատկանող ավտոմեքենան, որից հետո այն տեղափոխվել է «ՃՈ» ծառայության պահպանվող հատուկ տարածք: Նույն օրը՝ ժամը 22:20-ին, Արթուր Մեսրոպյանն իր ազգականի` Տիգրան Մեսրոպյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14-րդ հասցեում գտնվող՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ, որտեղ պարզաբանումներ է պահանջել տեսուչներ Սարգիս Մնացականյանից և Սահակ Խաչատրյանից` ավտոմեքենան հիշյալ տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին: Սարգիս Մնացականյանը և Սահակ Խաչատրյանը Արթուր Մեսրոպյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն` դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արթուր Մեսրոպյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Տիգրան Մեսրոպյանը փորձել է միջամտել, սակայն Սարգիս Մնացականյանը իր մեկ այլ գործընկերոջ՝ ՃՈ տեսուչ Սեյրան Սարգսյանի հետ բռնություն է գործադրել նաև Տիգրան Մեսրոպյանի նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է:

Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին: Վերջինիս կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել դատարան:

Tags: ՀՔԾՃանապարհային ոստիկաններՔրեական գործ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է

27 Փետրուար 2021 22:37

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի...

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

«Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն...

Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

27 Փետրուար 2021 21:51

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 26-ին բաժին են հրավիրել Հաղարծին բնակավայրի բնակիչ երկու տղամարդկանց: Բացատրական աշխատանքի...

Պահանջում ենք երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՀՀ ՊՆ

27 Փետրուար 2021 21:49

Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց...

  • Լրահոս

Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ եռակողմ նիստը

28 Փետրուար 2021 10:13

Մարտի 1-ին հրավիրում եմ հանրահավաքի և երթի. Նիկոլ Փաշինյան

28 Փետրուար 2021 09:50

Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել

27 Փետրուար 2021 23:03

Լոռին պահանջում է Ալաշկերտին տեխնիկական պարտություն տալ․ վանաձորյան թիմը ներկայացրել է պատճառը

27 Փետրուար 2021 22:49

Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է

27 Փետրուար 2021 22:37

Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար

27 Փետրուար 2021 22:22

Արցախում ականազերծվել են 1519 հա տարածք. ՌԴ ՊՆ

27 Փետրուար 2021 22:07

ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում. VOA

27 Փետրուար 2021 21:59

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն. նախագահի աշխատակազմ

27 Փետրուար 2021 21:51

Դիլիջանի քրեական հետախույզները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

27 Փետրուար 2021 21:51

Պահանջում ենք երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին. ՀՀ ՊՆ

27 Փետրուար 2021 21:49

Ասկերանում ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը

27 Փետրուար 2021 21:36

Ժամը 15:40-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 3300 մարդ. ԻՔՄ

27 Փետրուար 2021 21:19

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմադիրները վրաններ են բացել

27 Փետրուար 2021 21:01
Արցախ

Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ եռակողմ նիստը

28 Փետրուար 2021 10:13

Կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ եռակողմ նիստը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը փետրվարի...

Կարդալ
Քաղաքականություն

Մարտի 1-ին հրավիրում եմ հանրահավաքի և երթի. Նիկոլ Փաշինյան

28 Փետրուար 2021 09:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում գրել է.   «Սիրելի հայրենակիցներ.   Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ