Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։ Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին պաշտպանության նախարարության կարիքների համար։ Տղամարդկանցից կրտսերի հայտնածով՝ զինամթերքն ու պահածոները ձեռք են բերել նախորդ տարվա հոկտեմբերին՝ Արցախում մարտական գործողություններին մասնակցելիս ու պահել մի շինության մեջ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Գործելու ժամն է․ ԱԱԾ նախկին աշխատակիցների կոչը՝ ԱԱԾ պետին ու սպաներին
ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ իրենց խոսքը ուղղելով ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ԱԱԾ բարձրաստիճան սպաներին, բոլոր...