• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 16:51
  • 497.14
  • 588.86
  • 6.47
8 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
2 ° Wed
2 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը. լրագրողական կազմակերպություններ

Իրավունք, Հասարակություն, Քաղաքականություն,
18 Փետրուար 2021 23:49

Լրագրողական մի շարք կազմակերպություններ անընդունելի են համարում վիրավորանքի և զրպարտության քրեականացումը և կառավարությունից պահանջում են անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից: 

Կազմակերպությունների համատեղ հայտարարությունը հանրային քննարկման ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ․

«Երեկ՝ փետրվարի 17-ին, պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ 

Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։ Դեռևս 2010 թվականին գործուն մասնակցություն ունենալով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման գործընթացում՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս նպատակ էինք հետապնդում ձևավորել ժողովրդավարական հասարակությանը հարիր՝ լրատվական դաշտը կարգավորող միջավայր։ Իսկ այսօր մեր հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ 2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունները հետադիմական նախաձեռնություններով անընդունելի սահմանափակումներ են նախատեսում արտահայտվելու ազատության համար։  

Մենք ամենևին էլ մտադիր չենք պաշտպանել վիրավորողներին և զրպարտողներին։ Սակայն անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, հանրային դեմքերը պարտավոր են առավել հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած քննադատության նկատմամբ և պետք է գիտակցեն, որ իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են հանրության և ԶԼՄ-ների խոշորացույցի ներքո։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․ 

  • ՀՀ կառավարությունից՝ անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից, 

  • Օրենսդիր և գործադիր իշխանություններից՝ վերանայել անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնել ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով: 

Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական մտահոգիչ գործընթացները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով սպառնում են հանգեցնել լուրջ հետընթացի:  

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ 

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ 

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ 

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ 

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ 

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ 

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ 
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ 

Tags: լրագրողական կազմակերպությունՀՀ քրեական օրենսգիրք
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ստորագրահավաք՝ Արա Սաղաթելյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով

28 Փետրուար 2021 16:45

Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել...

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. «Իմ քայլի» պատգամավոր

28 Փետրուար 2021 16:31

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...

Գործընկերներիս հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին. Վալերի Օսիպյան. Hraparak.am

28 Փետրուար 2021 15:56

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում առկա իրավիճակին: Նա, մասնավորապես, ընդգծել է. «Ես, բնականաբար,...

Ցանկացած հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է. Արթուր Վանեցյան

28 Փետրուար 2021 15:40

Հավաքվել են պահեստազորի գեներալներ, սպաներ, Ազգային անվտանգության, Ոստիկանության քննչական մարմիններից, մաքսային, հարկային մարմիններից: Բոլորն իրենց մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված...

  • Լրահոս

Ստորագրահավաք՝ Արա Սաղաթելյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով

28 Փետրուար 2021 16:45

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. «Իմ քայլի» պատգամավոր

28 Փետրուար 2021 16:31

Վաղվանից 13 նոր ավտոբուսով կգործի 99 համարի երթուղին

28 Փետրուար 2021 16:14

Գործընկերներիս հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին. Վալերի Օսիպյան. Hraparak.am

28 Փետրուար 2021 15:56

Ցանկացած հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է. Արթուր Վանեցյան

28 Փետրուար 2021 15:40

Դատարանն ազատ է արձակել «Իմ քայլի» պատգամավորին հայհոյած ազատամարտիկին

28 Փետրուար 2021 15:22

Ինչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրերին

28 Փետրուար 2021 15:05

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է. տնտեսագետ

28 Փետրուար 2021 14:40

Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու. նման դեպքերի կրկնությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

28 Փետրուար 2021 14:20

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

28 Փետրուար 2021 13:56

Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ՝ Վատիկանում

28 Փետրուար 2021 13:45

Խստորեն դատապարտելի է սումգայիթյան ոճրագործությունը. ՀՀ նախագահ

28 Փետրուար 2021 13:30

Քանի ապրում ենք, կհիշենք ազգային պատկանելության պատճառով զոհ գնացած մեր հայրենակիցներին. Կարեն Սարգսյան

28 Փետրուար 2021 13:14

Նոր տվյալներ՝ ՀՀ տարածքում առկա փակ ավտոճանապարհների մասին

28 Փետրուար 2021 12:52
Իրավունք

Ստորագրահավաք՝ Արա Սաղաթելյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով

28 Փետրուար 2021 16:45

Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել...

Կարդալ
Քաղաքականություն

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. «Իմ քայլի» պատգամավոր

28 Փետրուար 2021 16:31

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ