Փաստաբան Միքայել Շխիմյանն իր Facebook-յան էջում գրել է.
«Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձևով, իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, որն ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, և հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջևանի հատվածում։
Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակը հարակից երկու այլ աշխատասենյակներ, որից հետո նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյան: Բերման ենթարկվածների թվում է նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: