• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Փետրուար 2021 10:51
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
3 ° Sat
3 ° Sun
2 ° Mon
1 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Առաջարկվել է մշակել համագործակցության նոր ծրագիր. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Կրթություն,
29 Հունվար 2021 18:47

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

«Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնակի տեղ ունի հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նախարարի՝ համատեղ ծրագրերի ընդլայնումը և փորձի փոխանակումն իրավամբ նպաստում են բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: 

ՌԴ դեսպանը ևս կարևորել է վերոնշյալ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը՝ որպես ռազմավարական նշանակության բնագավառներ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՌԴ-ի հանրակրթական դպրոցներում հայերենի, ինչպես նաև ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման խնդիրներին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ինչպես դասագրքերի հարցին, այնպես էլ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, որոնք 2020 թվականին կազմակերպվել են առցանց՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Դիտարկվել է համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հարցը՝ լուծումներ առաջադրելու համար:

Քննարկվել է նաև միջպետական կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ և ՌԴ քաղաքացիները հնարավորություն են ստանում սովորել երկու երկրների լավագույն բուհերում: Հատուկ կարևորվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությունը՝ որպես երկու երկրների գիտակրթական և մշակութային ջերմ հարաբերությունները խորհրդանշող կառույց:

Նախարար Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ այդ հարցում ակնկալելով ՌԴ աջակցությունը:

Նշվել է, որ այս տարեվերջին ավարտվում է մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք համատեղ միջոցառումների կազմակերպում, ՀՀ և ՌԴ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության ուսումնասիրում, ինչպես նաև գործընկերային կապերի զարգացում: Առաջարկվել է մշակել և ստորագրման ներկայացնել մշակույթի ոլորտում առաջիկա տարիների համար համագործակցության նոր ծրագիր: 

Կողմերը նաև փաստել են, որ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում էր անցկացնել Ռուսաստանի մշակույթի օրեր, իսկ 2021 թվականին՝ Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այդ աշխատանքները հետաձգվել են: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ իրավիճակն առաջիկայում կկարգավորվի, և այն չի խոչընդոտի հետագա նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հանրակրթության բարեփոխումներին և, մասնավորապես, «Կրթության միջազգային գործընկերության»՝ վերջերս ձեռք բերված դրամաշնորհի շրջանակում կրթության ոլորտում ձևավորված տեղական կրթության խմբի աշխատանքներին այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներգրավման հնարավորությունը:

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Tags: ԿԳՄՍՆ նախարարՌԴ դեսպանՍերգեյ ԿոպիրկինՎահրամ Դումանյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշվել է Մայրենի լեզվի միջազգային օրը

22 Փետրուար 2021 12:17

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ։ Ցուցահանդեսին մասնակցել է...

Մեր նպատակն է մշակել այնպիսի փաստաթուղթ, որը կնպաստի թիրախային ծրագրերի իրականացմանը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

21 Փետրուար 2021 18:00

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ...

Հայոց լեզուն մեր ինքնության ողնաշարն է, մեր ազգային ինքնասիրությունը. Արցախի ԿԳՄՍ նախարար

21 Փետրուար 2021 13:08

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը Մայրենիի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.  «Շնորհավորում եմ բոլորիս թերևս...

Արցախի երեք շրջաններում Թումո տուփեր են տեղադրելու

21 Փետրուար 2021 12:00

Արցախի Հանրապետության  ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել են Թումո...

  • Լրահոս

Նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների կողմից

26 Փետրուար 2021 10:34

Հայրենիքի փրկության շարժումն ԱԺ-ի շենքի դիմաց հանրահավաքի է հրավիրում

26 Փետրուար 2021 10:23

Երբ Բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, դա վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան

26 Փետրուար 2021 10:10

Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան

26 Փետրուար 2021 10:00

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ

26 Փետրուար 2021 09:36

Վարչապետը նոր համեմատականներ է անցկացրել հնի ու նորի միջև. թեման Հայոց բանակն է

26 Փետրուար 2021 09:24

Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

26 Փետրուար 2021 09:16

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է․ ՄԱԿ

26 Փետրուար 2021 00:23

Քաղաքացու որոշում կուսակցությունը հայտարարություն է տարածել

26 Փետրուար 2021 00:13

Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից սադրանքներ չեն իրականացվել․ ՊՆ

26 Փետրուար 2021 00:05

ՌԴ Դաշնային խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կկայունանա

25 Փետրուար 2021 23:58

Հայաստանի գերագույն շահերը պետք է ամենից վեր լինեն. Արամ Ա

25 Փետրուար 2021 23:50

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

25 Փետրուար 2021 23:35

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

25 Փետրուար 2021 23:30
Քաղաքականություն

Նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների կողմից

26 Փետրուար 2021 10:34

Այսօր՝ ժամը 11-ին, նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որի շրջանակում պետք է քննարկվի ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան»...

Կարդալ
Քաղաքականություն

Հայրենիքի փրկության շարժումն ԱԺ-ի շենքի դիմաց հանրահավաքի է հրավիրում

26 Փետրուար 2021 10:23

Այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։ Այս մասին տեղեկացնում է Հայրենիքի փրկության շարժումը։   Բաղրամյան պողոտայում...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ