• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
07 Մարտ 2021 06:26
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
3 ° Mon
4 ° Tue
3 ° Wed
1 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հաստատվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

Կրթություն,
15 Փետրուար 2021 14:54

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Մոդելների ներդրման արդյունքում հանրապետության բազմաբնակավայր համայնքներում կձևավորվեն նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ հատկապես սոցիալապես անապահով  ընտանիքների համար ապահովելով մատչելիություն,  ներդնելով նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման արդյունավետ մեխանիզմներ:

Բացի դրանից, նախադպրոցական կրթական ծառայություններ չմատուցող բնակավայրերում կձևավորվեն ցածր արժողությամբ (ծախսարդյունավետ) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող համայնքահեն հաստատություններ: Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ․

Տարբերակ 1.  Ծառայությունները 3.5-4 ժամ տևողությամբ են, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։

Տարբերակ 2. 8 ժամյա ծառայությունը կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։

Տարբերակ 3. 4-4.5 ժամ տևողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։

Տարբերակ 4. 8 ժամ ծառայությունը կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի համապատասխան շինություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։

Տարբերակ 5. Կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝  տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության` համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով, կամ առանց որևէ մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու՝ համայնքի տարբեր բնակավայրերում գործունեություն իրականացնելու միջոցով:

 Տարբերակ 6. Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:

Տարբերակ 7. Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար:

Տարբերակ 8. Նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է, որ մասնագիտական թիմը 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում կմատուցի նախադպրոցական ծառայություններ։

Գործընթացը կընթանա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում: Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն կտրվի նաև պետությունից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաև հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերին։

Նախարարությունը ֆինանսական միջոցները կհատկացնի դրամաշնորհի միջոցով, որոնք նախատեսված են նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության բարեկարգման, գույքով և սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման և երեխաների հետ աշխատող մայրերի (կամ համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատելու են որպես դաստիարակներ) համար մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու համար: Արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կընձեռնվի այլընտրանքային մոդելների ներդրման միջոցով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել այդ տարիքի բոլոր երեխաների համար:

Tags: ԿԳՄՍՆմանկապարտեզՆախադպրոցական կրթության կարգ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները

05 Մարտ 2021 16:04

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը:...

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները

04 Մարտ 2021 15:56

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում այսօր...

Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

02 Մարտ 2021 18:02

Հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի...

Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա կարգով

26 Փետրուար 2021 16:50

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի որոշմամբ՝ մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային...

  • Լրահոս

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

06 Մարտ 2021 23:03

Ամփոփվել են Արարատի մարզի առողջապահության ոլորտում 2020թ. իրականացված աշխատանքները

06 Մարտ 2021 22:54

Գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք. Վ. Քերոբյան

06 Մարտ 2021 22:39

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

06 Մարտ 2021 22:22

Հանդիպումը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր  երիտասարդներին. Ա. Հարությունյան

06 Մարտ 2021 22:13

«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել․ պարզաբանում Ա

06 Մարտ 2021 22:05

Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոց. գտնվում է սերիական արտադրության փուլում

06 Մարտ 2021 21:49

Արարատ, խաշ և կոնյակ. Հայաստանը սահմանները բացում է ռուս զբոսաշրջիկների համար

06 Մարտ 2021 21:34

Ստեփանակերտի զարգացման ծրագրերը նախապատերազմյան շրջանի համեմատ,ընդհանուր առմամբ, չեն նվազելու. Արայիկ Հարությունյան

06 Մարտ 2021 21:03

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

06 Մարտ 2021 20:47

ԱՄՆ հայ փաստաբանների միությունը «Գորշ գայլերի» ռասիզմի վերաբերյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

06 Մարտ 2021 20:32

Մեղմացվել են մանկապարտեզներում երեխաների ընդունելության կանոնները. ՀՀ ԱՆ

06 Մարտ 2021 20:16

178 երկրների ցանկում Հայաստանը 32-րդն է. The Heritage Foundation-ի 2021թ.-ի տնտեսական ազատության ինդեքս

06 Մարտ 2021 20:00

Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի Տաշքենդի «Մեծ սաղավարտում»

06 Մարտ 2021 19:44
Իրավունք

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

06 Մարտ 2021 23:03

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 5-ին Կոտայքի բաժին է ներկայացել 29-ամյա Սաշա...

Կարդալ
Հասարակություն

Ամփոփվել են Արարատի մարզի առողջապահության ոլորտում 2020թ. իրականացված աշխատանքները

06 Մարտ 2021 22:54

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ներկա է գտնվել մարզի առողջապահության ոլորտում 2020 թվականին իրականացված աշխատանքների ամփոփմանը։ Մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ