• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Մարտ 2021 14:04
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
3 ° Tue
2 ° Wed
3 ° Thu
5 ° Fri
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԱԺ-ն մի շարք օրենքներ ընդունեց

Հայաստան, Հասարակություն,
19 Հունվար 2021 12:16

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ընդունված օրենքով՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, որոնք ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն, նույնպես դառնալ նախագահ։

Օրենքի նախագիծն ստացավ 86 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 84 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ  ձայներով ընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը»։

Այն վերաբերում է հարկային հսկողական աշխատանքների ընթացքում պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու համար նախատեսվող վարչական պատասխանատվությանը: Առաջարկվող նախագծով այդ վարչական պատասխանատվությունը վերաբերում է ընդհանուր հարկային վերահսկողական աշխատանքներին:

Առաջինից երկրորդ ընթերցում հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 85, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Խորհրդարանը վավերացրեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություն ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը նույնպես: Սյն հավանություն ստացավ միաձայն՝ 85 կողմ ձայներով:

Արձանագրությունը հնարավորություն է տալիս կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ այն երեխաներից, որոնք համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են։

ՀՀ ազգային ժողովը 84 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այս նախագծի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:

«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Այս նախագծով սահմանվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 85, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատում որոշակի հաստիքների ավելացում է նախատեսվում: Սահմանվել են նաև Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ:

Նշենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 ձայներով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Նշենք, որ ԱԺ քառօրյա նիստը շարունակվում է։

Tags: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիա«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծԱԺ քառօրյա նիստՎարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

01 Մարտ 2021 13:34

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր»...

Գերիների հարցով Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ է քննարկվում

01 Մարտ 2021 13:19

Մեկնարկել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում

01 Մարտ 2021 12:35

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի...

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր

01 Մարտ 2021 11:16

Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան...

  • Լրահոս

Ռուբեն Ռուբինյանն անտրամաբանական է համարում Մարուքյանի առաջարկությունը

01 Մարտ 2021 13:57

Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը

01 Մարտ 2021 13:47

ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

01 Մարտ 2021 13:34

ԼՀԿ-ականները հարգանքի տուրք են մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

01 Մարտ 2021 13:24

Գերիների հարցով Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ է քննարկվում

01 Մարտ 2021 13:19

ՊԵԿ-ի նախագահը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները

01 Մարտ 2021 13:14

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

01 Մարտ 2021 12:46

Նախագահը սև կամ սպիտակ չէ․ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

01 Մարտ 2021 12:39

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում

01 Մարտ 2021 12:35

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնումը

01 Մարտ 2021 12:17

Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը

01 Մարտ 2021 11:52

Ազգային ժողովի պատգամավորին հարվածած անձը ձերբակալվել է

01 Մարտ 2021 11:50

Քրեական օրենսգիրքը՝ բազմակողմանի քննարկման փուլում

01 Մարտ 2021 11:40

Շիրակում անչափահասների հանցագործությունների կանխարգելումն ակտիվացնելու հարցով մարզի դատախազը դիմել է պատկան մարմիններին

01 Մարտ 2021 11:39
Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն անտրամաբանական է համարում Մարուքյանի առաջարկությունը

01 Մարտ 2021 13:57

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անտրամաբանական է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ նախագահի աշխատակազմից հետ...

Կարդալ
Արցախ

Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը

01 Մարտ 2021 13:47

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Այն ԱԺ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ