• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Փետրուար 2021 11:49
  • 497.14
  • 588.86
  • 6.47
0 °c
Երևան
3 ° Sat
3 ° Sun
2 ° Mon
1 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներն ավելացել են․ ԽԱՊԿ-ի 2020թ․ զեկույցը 

Հասարակություն,
26 Հունվար 2021 14:31

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2020թ․ տարեկան զեկույցը՝ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցում, մասնավորապես, նշված է․ 

«2020 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար ԽԱՊԿ-ի դիտարկումների բոլոր նախորդ տարիների համեմատությամբ թերևս ամենալարված ու բարդ ժամանակաշրջանն էր։ Դա պայմանավորված էր նախ՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմով ու դրա լուսաբանման դժվարություններով, իսկ տարեսկզբից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում խոսքի ազատության անհիմն սահմանափակումներով։

Թե՛ համավարակի հետ կապված արտակարգ դրության, թե՛ պատերազմի սկզբից հայտարարված ռազմական դրության ժամանակ ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ լրատվամիջոցներում և սոցցանցերում արգելվեց պաշտոնականից զատ, այլ տեղեկությունների հրապարակումը։ Ընդ որում՝ մտահոգիչ էր, որ այդ որոշումների իրականացումը վերահսկում էին ուժային կառույցները, որոնք կոշտ միջամտություն էին ցուցաբերում լրատվամիջոցների գործունեությանը` հաճախ սուբյեկտիվ ու կամայական մոտեցումներով։

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում արձանագրվեց 32 դեպք, երբ ոստիկանությունը լրատվամիջոցներից ու լրագրողներից պահանջեց հեռացնել իրենց հրապարակումներն ու գրառումները։ Նախատեսված էին նաև տուգանքներ, սակայն դրանք չկիրառվեցին։ Կառավարությունն էլ, անսալով լրագրողական կազմակերպությունների կոչերին՝ նախ նկատելիորեն մեղմացրեց մարտի 16-ի իր որոշման՝  լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթները, ապա ամբողջությամբ չեղարկեց դրանք։

Ինչ վերաբերում է ռազմական դրության պայմաններում կիրառված սահմանափակումներին, որոնք նախատեսվեցին ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի որոշմամբ, ապա օրենսդրական փոփոխություններով խստացվեցին պատժաչափերը և 13 ԶԼՄ ենթարկվեց տարբեր տուգանքների։ Թե որ լրատվամիջոցներն են դրանք, ՀՀ ոստիկանությունն այդպես էլ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկությունները անձնական տվյալներ են, որոնք պաշտպանված են օրենքով։ Իրականում, տրամադրելով տուգանված ԶԼՄ-ների ցանկը՝ ոստիկանությունը որևէ անձնական տվյալ չէր բացահայտելու, և դրա անհրաժեշտությունը չկար։

Տարատեսակ ճնշումների ընդհանուր թիվը դիտարկվող տարվա ընթացքում կազմել է 273։ Ֆիզիկական բռնությունների դեպքերը 6-ն են։ Գրանցվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 90 խախտում։ Լրատվամիջոցների և լրագրողների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը 74 է․ դրանց ճնշող մեծամասնությունը՝ 61-ը, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով է, 13-ը աշխատանքային և այլ վեճեր են։

2020 թվականին ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը մեդիային առնչվող մի շարք նախաձեռնություններով հանդես եկան, որոնք միշտ չէ, որ ընդունելի էին լրագրողական հանրության համար։ Տարվա կտրվածքով այդ գործընթացներից ամենանշանակալին հեռարձակման ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումն էր»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Ուսումնասիրելով ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակական տվյալները, ԽԱՊԿ զեկույցից պարզ դարձավ, որ եթե 2019թ․-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4 դեպք էր արձանագրվել, ապա  2020 թ․-ին դեպքերը 6-ն են։ Եթե 2019-ին ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 134 դեպք է արձանագրվել, ապա 2020թ․-ին այդ թիվն ավելացել է՝ դառնալով 177։ Իսկ տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները նվազել են։

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ ինֆոգրաֆիկաների տեսքով։

Tags: ԶԼՄ-ներԽԱՊԿ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

26 Փետրուար 2021 09:16

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...

Քաղաքացու որոշում կուսակցությունը հայտարարություն է տարածել

26 Փետրուար 2021 00:13

Քաղաքացու որոշում կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին։ Ամիսներ շարունակ փորձել ենք...

Հայաստանի գերագույն շահերը պետք է ամենից վեր լինեն. Արամ Ա

25 Փետրուար 2021 23:50

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ «Մեր պատմության հին թե նոր...

Հայրենիքի փրկության շարժման ավտոերթը չեղարկվել է

25 Փետրուար 2021 13:30

Այսօր ժամը 13։00-ին նախատեսված ավտոերթը հասկանալի պատճառներով չեղարկվել է։ Այս մասին հայտնել է Հայրենիքի փրկության շարժումը: «Շարժման առաջիկա գործունեության վերաբերյալ...

  • Լրահոս

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ

26 Փետրուար 2021 11:47

Միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձ. Արսեն Բաբայան

26 Փետրուար 2021 11:47

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել

26 Փետրուար 2021 11:24

Նախագահն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետի դիմումը դեռ չի ստորագրել

26 Փետրուար 2021 11:20

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 283 նոր դեպք

26 Փետրուար 2021 11:08

Արցախում չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքները շարունակվում են

26 Փետրուար 2021 10:58

Նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների կողմից

26 Փետրուար 2021 10:34

Հայրենիքի փրկության շարժումն ԱԺ-ի շենքի դիմաց հանրահավաքի է հրավիրում

26 Փետրուար 2021 10:23

Երբ Բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, դա վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան

26 Փետրուար 2021 10:10

Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան

26 Փետրուար 2021 10:00

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ

26 Փետրուար 2021 09:36

Վարչապետը նոր համեմատականներ է անցկացրել հնի ու նորի միջև. թեման Հայոց բանակն է

26 Փետրուար 2021 09:24

Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

26 Փետրուար 2021 09:16

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է․ ՄԱԿ

26 Փետրուար 2021 00:23
Հայաստան

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ

26 Փետրուար 2021 11:47

 Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը։ Այս մասին ԱԺ-ում լ ասաց «Լուսավոր Հայաստան»...

Կարդալ
Քաղաքականություն

Միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձ. Արսեն Բաբայան

26 Փետրուար 2021 11:47

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեջ միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք»...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ