• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Փետրուար 2021 22:05
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
2 ° Mon
3 ° Tue
2 ° Wed
2 ° Thu
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ի ՞նչ խնդիրներ կան զինծառայողներին վերականգնողական սարքեր տրամադրելու գործընթացում

Հասարակություն, Հարցազրույց,
26 Հունվար 2021 18:06

Հաշմանդամության խումբ տրամադրելու գործընթացից բխող մի շարք խնդիրներ է մատնանշում  «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը, որի հետ զրույցում Armenia Today-ի խնդրանքով նա անդրադարձել է այդ հարցերին՝ խոսելով նաև նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկմանը, որտեղ ընդգծվեց նաև վիրավորված զինծառայողներին վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացն ավելի արագ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ 

«Խոսքը վիրավոր զինծառայողների մասին էր, որ նրանք երեք ամիս չսպասեն, որ մինչև հաշմանդամության խումբ ստանալը որևէ աջակցող սարք կարողանան ստանալ։ Ես ևս մեծ ոգևորությամբ տարածեցի այդ լուրը, ըստ որի՝ պարզեցված կարգով մեր զինվորները կարող են օժանդակ սարքեր ստանալ։ Բայց, ցավոք, այդ լուրից հետո ահազանգ ստացա, որ դա այդքան էլ այդպես չէ։ Ի դեպ, դա իմ առաջարկն էր, որը հնչեցնում էի և՛ պատերազմի ժամանակ, և՛  պատերազմից հետո։ Ես անընդհատ ասում էի, որ մարդը չպետք է սպասի, չպետք է բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնի, իսկ զինվորը մեզ պաշտպանել է, իր կյանքն է վտանգել հանուն մեզ, և մենք պարտավոր ենք գոնե իր կարիքները հոգալ։ Նրան ոչ թե մի քանի ամիս հետո, այլ անհապաղ պետք է տրամադրել անհրաժեշտ միջոցը»,-ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով իր ստացած ահազանգի մասին՝ նա մանրամասնեց․ «Ինձ դիմեցին վիրավորում ստացած զինծառայողի հարազատները։ Հարցրին՝ ինչպե ՞ս, ի ՞նչ ընթացակարգով շարժվել։ Զինվորն առայժմ հաշմանդամության կարգ չունի, բայց նրա վիրավորումն այնպիսին է, որ կասկած չկա՝ վերջիվերջո ստանալու է։ Հարազատներին խորհուրդ տվեցի թեժ գծին զանգահարել, իսկ այնտեղից խորհուրդ էին տվել զանգել բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողով (ԲՍՓ): Այնտեղից էլ ասել էին՝ «Ո՞վ է  ասել, որ հնարավոր է քայլակ ստանալ մինչև հաշմանդամության խումբ ունենալը։ Ասել էին՝ դա հնարավոր է միայն կարգ ունենալու դեպքում։ Գործընկերության սկզբունքով ես այդ մասին տեղեկացրել էի համապատասխան մարմնին։ Այնուամենայնիվ, մի քանի օր սպասելուց և որևէ գործողություն չտեսնելուց հետո ուղղակի մարդկանց «Փյունիկ» հասարակական կազմակերություն ուղորդեցի, որն ունի զինվորների համար անհրաժեշտ միջոցները։ Բայց մեկը մյուսին չի լրացնում․ խոսքը պետության պարտավորության մասին է։ Պետությունը, ի տարբերություն հ/կ-ի, պարտավոր է դա անել։ Մեծ հաշվով, էլի «ֆուտբոլ» է, թեժ գծից ուղարկում են ԲՍՓ, ԲՍՓ-ն ասում է՝ մինչև կարգ չլինի, չենք կարող տրամադրել և նման բաներ»։

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նա ընդգծեց․
«Ընդհանուր առմամբ, տարիներ շարունակ խոսվել է Հայաստանում ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգ ներդնելու անհրաժեշտության մասին։ Հայաստանում հաշմանդամության սահմանումը պետք է հիմնված լինի ֆունկցիաների միջազգային դասակարգման վրա։ Բայց այս գործընթացը անհասկանալի պատճառներով տարիներ շարունակ արհեստականորեն ձգձվում է․ հիմա մենք քիչ թե շատ սովետականին մոտ մոդել ունենք, որն առայժմ գործում է և որը բավականին թերություններ ունի։ Այդ գործընթացը  կարող է երկար տևել, ոչ արդար որոշումները ևս չեն բացառվում, իսկ վերադաս մարմնում բողոքարկումը, որպես կանոն, արդյունավետ չի լինում։ Բացի այդ, բողոքարկման գործընթացը երկար է տևում, և մարդկանց մեծամասնությունը շատ դեպքերում այդ քաշքշուկի մեջ մտնելու ցանկություն չի ունենում»։

Անդրադառնալով վերոնշյալ եռամսյա ժամկետին՝ նա նշեց․ «Դա լրիվ սովետական մտածելակերպի դրսևորում է։ Ստացվում է՝ երեք ամիս պետք է անցնի, պարզվի, որ մարդը չի բուժվում և նոր միայն նրան կարելի է հաշմանդամության կարգ տալ։ Սա շատ հետադիմական մոտեցում է և չի համապատասխանաում ժամանակակից իրողություններին»։

Արմեն Ալավերդյանի խոսքով, առհասարակ, որոշ դեպքերում հաշմանդամության խումբը տրվում է ցմահ, բայց այդպիսի դեպքերը բավականին քիչ են․ «Հիմնականում վերափորձաքննությունը մեկ կամ երկու տարին մեկ պարտադիր իրականացվում է»։

Իսկ թե ինչ լուծումներ է տեսնում՝ հ/կ նախագահն ընդգծեց․ «Պետությունը պետք է պրոակտիվ լինի։ Պետությունը պետք է հոգ տանի իր քաղաքացիների և, հատկապես, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողների մասին։ Քաղաքացին չպետք է դռնեդուռ ընկնի, ամեն տեղ զանգահարի, գրի, հարցումներ անի, պետությունն ինքը պետք է քայլեր ձեռնարկի։ Հաշմանդամության կարգ նշանակելու գործընթացը մաքսիմալ պարզ, հասկանալի ու թափանցիկ պետք է լինի։ Բացի այդ, մարդիկ որոշ դեպքերում իրազեկված չեն՝ իրենց առաջին, երկրորդ, թե երրորդ խումբ է հասնում։ Այդ փաստաթղթերը հաճախ այնքան «խուճուճ» ձևով են գրված, որ անգամ չես էլ կարող մարդուն նորմալ ուղղորդել։ Այդ գործընթացը պետք է բավականին պարզեցվի։ Պետությունն ակտիվ քայլերով պետք է մարդու կողքին լինի և ոչ թե հակառակ պատկերը տեսնենք, երբ մարդը ստիպված է աղաչելով,  խնդրելով, պայքարելով կամ կոռուպցիոն դրսևորումներով ինչ-որ բանի հասնել»։

Tags: Արմեն ԱլավերդյանՀաշմանդամության խնդիրՀաշմանդամության կարգՀաշմանդամություն ունեցող զինծառայողներ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին. «Հայդուկ» ջոկատ

28 Փետրուար 2021 18:50

«Հայդուկ» ջոկատը  հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին միանալու վերաբերյալ:  Հայտարարության մեջ ասված է. «Երջանկահիշատակ հերոս հրամանատար...

Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ՝ Վատիկանում

28 Փետրուար 2021 13:45

  Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ...

Ողբերգական իրողությունները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Գարեգին Բ

28 Փետրուար 2021 10:50

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սումբայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով ուղերձ է հղել, որում ասված է.  «Այսօր ոգեկոչում ենք 1988 թ....

Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար

27 Փետրուար 2021 22:22

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որով հայտնել է, որ...

  • Լրահոս

Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար. ինչ պետք է իմանալ

28 Փետրուար 2021 22:00

Իրանը հրաժարվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններից միջուկային գործարքի շուրջ

28 Փետրուար 2021 21:47

ԱՄՆ-ը Սիրիայում իր ապօրինի ռազմաբազայից ԻՊ-ի տասը զինյալ է տեղափոխել Դեր Զոր

28 Փետրուար 2021 21:31

Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան

28 Փետրուար 2021 21:12

Նոյեմբերի 23-ից մինչև օրս ԼՂ-ում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 535 հա տարածք

28 Փետրուար 2021 20:52

Հայտնի է այն մթերքը, որը մեկ քառորդով նվազեցնում է մահվան վտանգը

28 Փետրուար 2021 20:24

Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում․ Մարուքյան

28 Փետրուար 2021 20:06

Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը.ՄԻՊ

28 Փետրուար 2021 19:55

Հայրենիքի փրկության շարժումը վաղվա հանրահավաքը կանցկացնի 18։00-ին

28 Փետրուար 2021 19:39

Աբովյան քաղաքում 45–ամյա վարորդը ГАЗ 24-ով հայտնվել է ծաղկի սրահի տարածքում. կա վիրավոր

28 Փետրուար 2021 19:29

Լարսը բաց է․ ռուսական կողմում մոտ 430 բեռնատար է կուտակվել

28 Փետրուար 2021 19:15

Ազգային ժողովից պահանջում ենք նախաձեռնել իրավիճակից բխող քայլեր. մի քանի հ/կ-ներ հայտարարություն են արել

28 Փետրուար 2021 19:06

Միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին. «Հայդուկ» ջոկատ

28 Փետրուար 2021 18:50

Հայաստանը զրո ելույթով է արձագանքել թուրք-ադրբեջանական միացյալ դիվանագիտական ագրեսիային. Արմեն Աշոտյան

28 Փետրուար 2021 18:30
Տարածաշրջան

Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար. ինչ պետք է իմանալ

28 Փետրուար 2021 22:00

Մարտի 1-ից ընդլայնվում է  այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել` կորոնավիրուսի բացասական թեստով: Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի,...

Կարդալ
Քաղաքականություն

Իրանը հրաժարվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններից միջուկային գործարքի շուրջ

28 Փետրուար 2021 21:47

Իրանը հրաժարվել է առաջիկա շաբաթներին միջուկային գործարքի շուրջ անմիջական բանակցություններ անցկացնելու վերաբերյալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի առաջարկությունից, հաղորդում է Wall Street...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ