• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Մարտ 2021 12:28
  • 497.14
  • 588.86
  • 6.47
3 °c
Երևան
4 ° Fri
6 ° Sat
4 ° Sun
3 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Երևանի քաղաքապետարան հնարավոր է դիմումներ ուղարկել և պատասխան ստանալ առցանց

Երևան, Հասարակություն,
03 Փետրուար 2021 16:29

Որպեսզի հերթում երկար չսպասեք ու խնայեք ժամանակը, Երևանի քաղաքապետարան դիմումներ ուղարկել ու արդեն նաև պատասխաններն ամբողջությամբ ստանալ հնարավոր է առցանց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետաանից: Դրա համար պետք է մի քանի քայլ կատարել. մուտք գործել yerevan.am կայք, անցնել «Մեկ պատուհան» կամ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինները, ընտրել դիմումի տեսակը, ներբեռնել ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու ուղարկել նամակը։ 

«Այսուհետ քաղաքացիներն իրենց էլեկտրոնային նամակների վերաբերյալ կստանան 3 ծանուցում, առաջինը` դիմումը ներկայացնելու պահին, 2-րդը՝ վարույթ ընդունելու վերաբերյալ և 3-րդը՝ դիմումի ավարտի մասին: Մինչ այդ նաև դիմումի ավարտի մասին կստանան sms հաղորդագրություն»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

«Քաղաքապետարանը խրախուսում է, որ բնակչությունը դիմի էլեկտրոնային եղանակով, և աստիճանաբար այն կավելացնենք»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Դավիթ Համբարյանը:

Քաղաքացիների համար էլեկտրոնային ծառայությունների ծավալն ավելացնելուն և դրանցից օգտվելն առավել հարմարվետ դարձնելուն զուգահեռ՝ քաղաքապետարանը նաև ներքին գրագրությունն ու թղթաբանությունն է նվազեցրել:

«Քաղաքապետի կողմից կա մոտեցում՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս թվայնացնելու»,-ասում է Դավիթ Համբարյանը:

Եթե 2018թ. Երևանի քաղաքապետարանն ստացել էր ընդամենը 2600 էլեկտրոնային դիմում, ապա 2019-ին այդ թիվը կազմել է 4100, իսկ 2020-ին արդեն՝ 13600, ինչն ընդհանուր նամակների թվի մոտ 5-6 տոկոսն է:

«Աճի տեմպերը վկայում են, որ կա միտում՝ տեղափոխվելու թվային դաշտ, որն ավելի հեշտացնում և արագացնում է պատասխանների տրամադրումը»,-նկատում է Դավիթ Համբարյանը:

Քաղաքային իշխանությունը մտադիր է հետագայում թվայնացնել բոլոր ծառայությունները: Նպատակը մեկն է, անելիքները՝ շատ: Մինչ այդ այս տարի բնակիչներին հասանելի կդառնա ևս մի քանի նոր ծառայություն:

«Այս տարի մենք նախատեսում ենք ամբողջությամբ վերափոխել www.yerevan.am կայքը՝ թե՛ դիզայնի, թե՛ ներքին աշխատանքի առումով: Բացի այդ, կհայտնվեն բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, որոնց համար նախկինում քաղաքացիները ստիպված էին դիմել վարչական շրջանների աշխատակազմեր կամ քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ, ինչպես, օրինակ, ալկոհոլի կամ հանրային սննդի լիցենզիայի համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Էլեկտրոնային ծառայությունները թեև 2020-ին առավել արդիական դարձան համավարակով պայմանավորված սահմանափակումներով, բայց շատերը դեռևս նախընտրում են հենց այդ տարբերակը՝ խուսափելով հերթերից ու ժամանակն ավելորդ վատնելուց:

Tags: առցնաց դիմումների համակարգԵրևանի քաղաքապետարան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

04 Մարտ 2021 09:45

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհված Ալբերտ Հովհաննիսյանը հայրը գրել է․ «Այս ուր ենք հասել․ միմյանց հայհոյելով, վարկաբեկելով, էլ չգիտեմ տարբեր...

Մամուլի տեսություն․ Ո՞վ էր կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու» օպերացիան և ովքե՞ր են ԳՇ պետի թեկնածուները

04 Մարտ 2021 09:30

«Հրապարակ»-ը թերթը գրում է.  «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝...

Նոր տվյալներ՝ փակ ավտոճանապարհների մասին

04 Մարտ 2021 09:19

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։  Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացն ավարտվել է. սոցապփոխնախարար

03 Մարտ 2021 23:02

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վերականգնողական ծառայությունների գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած...

  • Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ գլխավորել ընդդիմադիր շարժումը

04 Մարտ 2021 12:22

Զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային առավելագույն սահմանը փոխվեց

04 Մարտ 2021 12:15

Հայտնի է Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

04 Մարտ 2021 12:08

Հայ երաժշտարվեստը ծանր և անդառնալի կորուստ է կրել

04 Մարտ 2021 12:03

ՃՈ բողոքարկվող ակտերի դատական հայցերը կստանան գրավոր ընթացակարգ. Ռուստամ Բադասյան

04 Մարտ 2021 11:59

Սոցաջակցություն՝ կացության կազմակերպման ծառայություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

04 Մարտ 2021 11:53

Արցախում կորոնավիրուսային հիվանդության որևէ դեպք չի գրանցվել

04 Մարտ 2021 11:51

Եվրահանձնաժողովը դատապարտում է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը

04 Մարտ 2021 11:41

Տավուշի մարզպետարանին 234 միլիոն 228 հազար դրամ կտրամադրվի

04 Մարտ 2021 11:37

Քաղաքական հետապնդում է․ Վազգեն Մանուկյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

04 Մարտ 2021 11:36

Կորոնավիրուսային թվերը կրկին աճում են. Ավանեսյան

04 Մարտ 2021 11:27

Արցախի մի շարք շրջաններում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

04 Մարտ 2021 11:22

Ո՞ր ապրանքները չեն արտահանվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ

04 Մարտ 2021 11:20

Ռազմական դրությունից տուժած տնտեսվարողները նոր արտոնություններ կստանան

04 Մարտ 2021 11:12
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ գլխավորել ընդդիմադիր շարժումը

04 Մարտ 2021 12:22

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ  հայտարարել է, որ մտադիր չէ գլխավորել ընդդիմադիր շարժումը։ Այս մասին...

Կարդալ
Զինված ուժեր

Զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային առավելագույն սահմանը փոխվեց

04 Մարտ 2021 12:15

Պայ­մա­նա­գրային զինվորական ծառայության անցնելու և զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը կառավարության որոշմամբ դարձավ մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ