• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Մարտ 2021 15:34
  • 497.14
  • 588.86
  • 6.47
9 °c
Երևան
2 ° Sun
2 ° Mon
5 ° Tue
5 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Շարունակվում է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության աջակցության ծրագրի դիմումների ընդունումը

Հասարակություն,
03 Փետրուար 2021 17:35

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրի» շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Մինչ օրս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ստացել է 619 դիմում, որից 514-ի վճարումն արդեն իրականացվել է։ 514 դիմումից 90-ը բավարարվել են՝ մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարանի ձեռքբերման, 67-ը՝ հիփոթեքով գնված բնակարանի կանխավճարի ապահովագրության, իսկ 357-ը՝ երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային բնակարանի ձեռքբերման ծրագրի շրջանակում։

Հիշեցնենք, որ հիփոթեքով բնակարանի ձեռքբերման առաջին ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ունեն երկու և ավելի անչափահաս երեխա, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին, և գումարն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։

Երկրորդ ծրագրին կարող է դիմել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Այս դեպքում պետությունը փոխհատուցում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարները։

Երրորդ ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, և ընտանիքում ծնվել է երեխա 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Վերոնշյալ երեք ծրագրով աջակցություն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի հիփոթեքային վարկի ձեռքբերման մասին պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ արդեն գործող վարկերի դեպքում, կամ այն վարկային կազմակերպությանը կամ բանկին, որի միջոցով նախատեսում է հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերել: 

Tags: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագիրՀիփոթեքով բնակարանի ձեռքբերման ծրագիրՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

06 Մարտ 2021 15:16

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։   Հիշեցնենք, որ Հայաստանի...

Հայաստանում մարտի 8-ին սպասվում են տեղումներ

06 Մարտ 2021 12:12

Հիդրոօդերևութաբանության ազգային կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Այսպիսով, մարտի 9-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են...

Մամուլի տեսություն. Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիվկորպուսի «դեմարշը», Մարությանի անգործության հետևանքը

06 Մարտ 2021 09:31

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մենք թերթի...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

06 Մարտ 2021 09:15

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի...

  • Լրահոս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

06 Մարտ 2021 15:33

Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

06 Մարտ 2021 15:16

Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

06 Մարտ 2021 15:00

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեքենա է այրվել

06 Մարտ 2021 14:47

Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

06 Մարտ 2021 14:30

Գորիսում զինված հարձակման են ենթարկվել Սյունիքի մարզի ՍԱՏՄ-ի գլխավոր տեսուչի հարազատները

06 Մարտ 2021 14:15

Ինչ չվերթներ են սպասվում մարտին Մոսկվայից Երևան, Գյումրի և հակառակ ուղղությամբ

06 Մարտ 2021 14:03

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

06 Մարտ 2021 13:41

Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի

06 Մարտ 2021 13:31

Արցախի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը տեղահանված բնակիչներից 28 դիմում-բողոք է ստացել

06 Մարտ 2021 12:58

Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել հայ գերիների վերադարձի հարցում

06 Մարտ 2021 12:47

«Թումո» տուփեր կստեղծվեն Սևանում և Գեղարքունիքի այլ համայնքներում

06 Մարտ 2021 12:29

Հայաստանում մարտի 8-ին սպասվում են տեղումներ

06 Մարտ 2021 12:12

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

06 Մարտ 2021 12:05
Հայաստան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

06 Մարտ 2021 15:33

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի որոշմամբ՝ ֆինանսական հատուցում է ստացել սեպտեմբերի 27-ից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ևս 121 ընտանիք: Այս...

Կարդալ
Հայաստան

Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

06 Մարտ 2021 15:16

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։   Հիշեցնենք, որ Հայաստանի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ