• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Մարտ 2021 19:10
  • 497.14
  • 588.86
  • 6.47
5 °c
Երևան
4 ° Fri
6 ° Sat
2 ° Sun
3 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

«Հայաստան» հիմնադրամը նոր բրոնխոսկոպներ է հատկացրել Էրեբունի և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներին

Հասարակություն,
12 Փետրուար 2021 17:57

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոններին տրամադրել է 2 բրոնխոսկոպ: Այս մասին հայտնեցին «Հայաստան» հինադրամից:

Հայաստանում տրամադրվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու և համապատասխան սարքեր տրամադրելու նպատակով ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամը նախաձեռնել էր առցանց ջազ համերգ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթն էլ ուղղվել էր Հիմնադրամին բրոնխոսկոպների ձեռքբերման նպատակով:

4-ժամյա բարեգործական ջազ համերգի վարումն ու համակարգումն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բժշկական առաքելության անդամ, նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը իր կնոջ՝ Լուսինե Միրզախանյանի հետ միասին: Նրանք համերգն անցկացրել են Լոս Անջելեսի իրենց տան բակում:

ԲԿ-ներին տրամադրված նոր սերնդի, ժամանակակից բրոնխոսկոպիկ սարքերն այժմ հնարավորություն կտան ավելի ճշգրիտ և արդյունավետ իրականացնել շնչառական հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը նշում է.

«Նոր սարքը, շնորհիվ մոնիտորի և վիդեո համակարգի, այժմ հնարավորություն է տալիս HD որակով ստանալ ավելի հստակ պատկեր, կատարել ճշգրիտ բրոնխոսկոպիա և ախտորոշում: Սա կարևոր է հատկապես այսօր՝ Covid վարակի պայմաններում, ինչպես նաև թոքերի քաղցկեղի ժամանակին ախտորոշման ու կանխարգելման համար»:

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ էլ, երկրորդ սարքի կարիքը բժշկական կենտրոնում կար.

«Երկրորդ բրոնխոսկոպի անհրաժեշտությունը կար, որովհետև նախկինում մեկ սարքը մինչև հաջորդ հիվանդի հետազոտությունը որոշակի ժամանակահատված ախտահանվում էր: Իսկ այժմ հնարավորություն ունենք միաժամանակ իրականացնել ավելի մեծ թվով հիվանդների դիագնոստիկ զննումը»:

Միքայել Գրիգորյանը «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետների հետ միասին 2015 թվականից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բժշկական առաքելության շրջանակում, անվճար բուժծառայություններ է մատուցում Հայաստանում, իսկ 2018 թվականից՝ նաև Արցախում:

Tags: ''Հայաստան'' համահայկական հիմնադրամԲրոնխոսկոպ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Երկու փոխմարզպետ ազատվել է աշխատանքից․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

04 Մարտ 2021 17:31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու փոխմարզպետի աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշում է ստորագրել։   Մասնավորապես, վարչապետի որոշմամբ Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Հայաստանի...

ԱԱԾ-ում Boeing 737 օդանավի հետ կապված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

04 Մարտ 2021 17:14

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նոր հայտարարություն է տարածել  Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ։ Նշենք, որ ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր...

Թաթոյանը Մարալ Նաջարյանի մասին հարցազրույց է տվել ֆրանսալեզու «L’Orient-Le Jour» թերթին

04 Մարտ 2021 16:19

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսալեզու «L'Orient-Le Jour» թերթին՝ խոսելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի մասին։...

«Կամուրջ» ծրագրով կատարել է ևս 226 անհայտ կորած զինծառայողի հատուցում․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

04 Մարտ 2021 16:10

Փետրվարի 3-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը «Կամուրջ» ծրագրով 510 անհայտ կորած զինծառայողի ընտանիքներին հատուցում է տրամադրել։ Բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ...

  • Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

04 Մարտ 2021 19:04

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

04 Մարտ 2021 18:30

Տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության 2-րդ փուլ

04 Մարտ 2021 18:18

ԱԱԾ-ն առաջարկում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել

04 Մարտ 2021 18:07

Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրեր․ ներդրվել է 257,5 միլիոն դրամ

04 Մարտ 2021 18:03

Շուտով Թումո տուփն արդեն Կապանում կլինի 

04 Մարտ 2021 17:58

Աղքատության մակարդակը ՀՀ չորս ղեկավարների օրոք․ տնտեսագետի վերլուծությունը

04 Մարտ 2021 17:47

Փաստաբանների պալատը կոչ է անում զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու գործերով պետտուրքի արտոնություն կիրառել

04 Մարտ 2021 17:36

Երկու փոխմարզպետ ազատվել է աշխատանքից․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

04 Մարտ 2021 17:31

Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրգործերով վերականգնվել է 127մլն ՀՀ դրամի վնաս

04 Մարտ 2021 17:24

Փոփոխություններ՝ աղմկահարույց բարձրագույն կրթության մասին օրինագծում

04 Մարտ 2021 17:22

ԱԱԾ-ում Boeing 737 օդանավի հետ կապված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

04 Մարտ 2021 17:14

Սոթքի հանքավայրի 100 աշխատակից կրճատվել է, մնացածներն էլ ընթացքի մեջ են․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

04 Մարտ 2021 16:52

Սյունիքի մարզպետարանի որևէ աշխատակից Հանրապետության հրապարակի հանրահավաքին մասնակցելու հրահանգ չի ստացել․ արձագանք

04 Մարտ 2021 16:50
Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

04 Մարտ 2021 19:04

ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի...

Կարդալ
Զինված ուժեր

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

04 Մարտ 2021 18:30

Մարտի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ